Մատչելի հղումներ

Չինաստանում ավելի քան 3 միլիոն հեկտար հող՝ ոչ պիտանի գյուղատնտեսության համար


Արդյունաբերության արագ զարգացման, գյուղատնտեսության մեջ քիմիական նյութերի անվերահսկելի օգտագործման ու շրջակա միջավայրի պաշտպանության օրենքների թույլ կիրառման հետևանքով Չինաստանում գյուղատնտեսական հողի հսկա տարածքներ աղտոտվել են թունավոր բամզաթի նյութերով

Չինաստանի կառավարության համաձայն, երկրում մոտ 3, 33 միլիոն հեկտար՝ 33 հազար քառակուսի կիլոմետր հող չափազանց աղտոտված է և այլևս պիտանի չէ գյուղատնտեսական գործունեության համար:

Այս մասին երկուշաբթի օրը տեղեկացրել է Չինաստանի հողային ռեսուրսների փոխնախարարը, որի համաձայն երկրի կառավարությունն աշխատում է երկարաժամկետ ծրագրի մշակման ուղղությամբ և տարեկան նախատեսում է ծախսել մի քանի միլիարդ դոլար ծավալով ֆինանսական միջոցներ՝ աղտոտված հողի մաքրման համար:

Արդյունաբերության արագ զարգացման, գյուղատնտեսության մեջ քիմիական նյութերի անվերահսկելի օգտագործման ու շրջակա միջավայրի պաշտպանության օրենքների թույլ կիրառման հետևանքով Չինաստանում գյուղատնտեսական հողի հսկա տարածքներ աղտոտվել են կադմիումով, կապարով, պեստիցիդներով և թունավոր այլ նյութերով:

Այս տարի քաղցկեղ առաջացնող կադմիումի բարձր մակարդակներ են հայտնաբերվել Չինաստանի Հենան նահանգում արտադրված բրնձի հատիկներում: Հենան նահանգը հայտնի է որպես ծանր մետաղների արտադրման հիմնական տարածաշրջաններից մեկը:
XS
SM
MD
LG