Մատչելի հղումներ

«ԱՄՆ-ում մոտեցող «ֆինանսական ժայռը» ռիսկային է տնտեսության համար»


«ԱՄՆ-ում մոտեցող «ֆինանսական ժայռը» ռիսկային է տնտեսության համար»

ԱՄՆ-ի ընկերությունների բազմաթիվ ձեռնարկությունների գործադիր տնօրեններին երկրի մայրաքաղաք Վաշինգտոնում ներկայացնող «Գործարար կլոր շրջան»՝ «The Business Roundable» կազմակերպությունը հորդորել է ԱՄՆ-ի Կոնգրեսին և նախագահ Բարաք Օբամային ձեռնարկել միջոցներ՝ կասեցնելու հարկային դրույքաչափերի կտրուկ աճով և պետական ծախսերի զգալի կրճատումներով պայմանավորված «ֆինանսական ժայռով» հնարավոր ճգնաժամի առաջացումը:

«Գործարար կլոր շրջան»-ի նախագահ՝ «Բոինգ» ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Ջեյմս ՄըքՆերնիի կողմից ստորագրված նամակում ասված է, որ երկրի մայրաքաղաքում ներկայում տեղի ունեցող «քաղաքական կաթվածը» առաջացրել է տնտեսության առացել ակտիվ վերականգնումը խոչընդոտող տնտեսական ավելորդ անորոշություն:

«Մոտակա շրջանում արդյունավետ միջոցներ չձեռնարկելու պատճառով այս անորոշությունը կդառնա վտանգավոր ճգնաժամի պատճառը՝ վտանգելով մեր տնտեսությունը, ձեռնարկություններն ու աշխատողներին», - ասված ՄըքՆերնիի նամակում:

«Ռոյթերս» գործակալության փոխանցմամբ, «Բոինգ»-ի գործադիր տնօրենի նամակում ասված է, որ միջոցառումները պետք է ձեռնարկել մինչև ԱՄՆ-ի Կոնգրեսի նստաշրջանի ավարտը, որը տևում է նոյեմբերից մինչև հունվար ամիսների ընթացքում, քանի որ վնասակար ազդեցություն է ունենում նույնիսկ լոկ նման վտանգը:

«Համապատասխան խնդիրները լուծելու գործում հետագա հետաձգումները կարող են առաջացնել միմիայն տնտեսությանը վնաս առաջացնող անորոշություն», - ասված է կազմակերպության նամակում:
XS
SM
MD
LG