Կիրակի, 19 Մայիս 2013 թ., ժամանակը Երևանում` 08:14

Մերձավոր Արևելք

Բազմաթիվ զոհեր Իրաքում՝ մի շարք ռմաբակոծությունների պատճառով

Իրաքի մայրաքաղաքում և մայրաքաղաքի մոտակայքում գտնվող վայրերում իրականացված մի շարք ռմաբակոծությունների զոհ է գնացել 16 մարդ

x
ՏԵՔՍՏԻ ՉԱՓԸ - +
Արմեն Հովհաննիսյան
Իրաքի մայրաքաղաքում և մայրաքաղաքի մոտակայքում գտնվող վայրերում իրականացված մի շարք ռմաբակոծությունների զոհ է գնացել 16 մարդ:
 
Բաղդադից  25 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Թաջի բնակավայրում գտնվող ռազմակայանի մոտակայքում երեքշաբթի օրն իրականացված հարձակման հետևանքով զոհվել է վեց, վնասվածքներ ստացել՝ 20 մարդ:
 
Նույն օրը պայթուցիկ նյութով բեռնված մեքենայի պայթյուն է իրականացվել Բաղդադից դեպի հարավ գտնվող Մահմուդիա բնակավայրի հսկիչ-անցագրային կետում:
 
Ռմբային հարձակում է իրականացվել նաև Բաղդադի Շուլա թաղամասում՝ դառնալով հինգ զոհի պատճառը:
 
Դեռևս ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնել այս հարձակումների համար:
 
 Երկրում անցյալ շաբաթ իրականացված մի շարք հարձակումների զոհ է գնացել 59 մարդ:
Այս ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Loading
12:00:00 / -:--:--

ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ

Loading
12:00:00 / -:--:--