Շաբաթ, 04 Հուլիս 2015 թ., ժամանակը Երևանում` 19:18

Եվրոպա

Մեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է ԵՄ-ի անդամության շուրջ հանրաքվե անցկացնել

Վարչապետ Քեմերոնի հայտարարությունը առաջացրել է Մեծ Բրիտանիայի որոշ դաշնակիցների դժգոհությունը

x
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը հադնես է եկել հայտարարությամբ, որի համաձայն գալիք ընտրություններից իր կուսակցության հաղթանակած դուրս գալու դեպքում ինքը նախատեսում է վերանայել Եվրոպական Միությանը  Մեծ Բրիտանիայի միանալու պայմանները, որից հետո նախատեսում է հարցը ներկայացնել Մեծ Բրիտանիայի ժողովրդի քննարկման:
 
Այս հայտարարությամբ Դեյվիք Քեմերոնը հանդես է եկել չորեքշաբթի օրը: Նա զգուշացրել է, որ Եվրոպական Միության գործունեությամբ հասարակության հիասթափությունը գտնվում է «պատմության մեջ գրանցած ամենաբարձր մակարդակին», և որ ԵՄ-ի հետ նոր հարաբերություններում «հիմնական նշանակություն կունենա միասնական շուկայի խնդիրը»:
 
Մեծ Բրիտանիայի վարչապետի համաձայն, անդամության պայմանները վերանայելուց հետո երկրի ժողովրդին կտրվի նոր պայմաններն ընդունելու կամ Եվրոպական Միությունից դուրս գալու «պարզ՝ «այո» կամ «ոչ» հարցերը պարունակող ընտրություն»:
 
Վարչապետ Քեմերոնի կողմից արված հայտարարությունը առաջացրել է Մեծ Բրիտանիայի որոշ դաշնակիցների դժգոհությունը: Այսպես, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Գիդո Վեսթերվելեն չորեքշաբթի օրն ասել է, որ Գերմանիան ցանկանում է, որպեսզի Մեծ Բրիտանիան մնա Եվրամիության ակտիվ և կառուցողական մասերից մեկը՝ հավելելով սակայն, որ Լոնդոնը չի կարող կամայականորեն ընտրել անդամության պայամնների կետերը:
 
Միացյալ Նահանգներն անցյալում նշել է, թե որպես «Եվրամիության կազմում գտնվող հզոր ձայն» է ցանկանում տեսնել Մեծ Բրիտանիան:
 
Մեծ Բրիտանիայում հաջորդ ընտրությունները կկայանան 2015 թվականին:
Այս ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
Ամերիկյան վերլուծաբան. #ElectricYerevan-ը չի կարելի ցրել ուժովi
|| 0:00:00
...  
🔇
X
03.07.2015
ElectricYerevan բողոքի մասնակիցների դեմ բռնության ցանկացած դրսեւորում կարող է լարել իրավիճակը, համոզված են ամերիկյան վերլուծաբանները:

ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

 
Download mobile app for your Android device.
Download mobile app for your iPhone or iPad.