Կիրակի, 31 Մայիս 2015 թ., ժամանակը Երևանում` 02:24

Եվրոպա

Քեմբրիջի դքսուհին դուրս է գրվել հիվանդանոցից

Արքայական զույգը Քեթրինի ապաքինման ընթացքում կապրի լոնդոնյան իրենց բնակարանում

x
Արմեն Հովհաննիսյան
Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամի հղի կինը դուրս է գրվել Լոնդոնի կենտրոնում գտնվող հիվանդանոցից՝ այնտեղ անցկացնելով չորս օր, որոնց ընթացքում առավոտյան սրտխառնոցի դեմ բուժում է ստացել:
 
Ուիլյամ և իր տիկին Քեթրինը, որոնք այժմ կրում են պաշտոնական Քեմբրիջի դուքս և դքսուհի տիտղոսները, հինգշաբթի օրը միասին դուրս են եկել Լոնդոնի թագավոր Էդվարդ VII-ի անվան հիվանդանոցից: Մեծ Բրիտանիայի արքունիքի կողմից տարածված հաղորդագրության համաձայն, արքայական զույգը Քեթրինի ապաքինման ընթացքում կապրի լոնդոնյան իրենց նստավայրում:
 
Ավստրալիայի ռադիոյի երկու հաղորդավար չորեքշաբթի օրը զանգահարել էին հիվանդանոց, որտեղ գտնվում էր Քեթրինը՝ արքայական ընտանիքի անդամներ լինելու պատրվակով: Ռադիոհաղորդավարներին հաջողվել էր մոլորության մեջ գցել բուժքույրին, որը զանգողներին տրամադրել էր Քեթրինի առողջական վիճակի մասին անհատական բնույթի տեղեկություններ:
 
Այս արարքը հասարակության զայրույթի պատճառ է դարձել, որից հետո Սիդնեյի ռադիոկայանը ներողություն է խնդրել իր հաղորդավարների գործողությունների համար, իսկ հիվանդանոցն անվտանգության խախտման կապակցությամբ հետաքննություն է հարուցել:
 
Սբ. Ջեյմսի պալատը հանդես էր եկել արքայական զույգի կողմից երեխա սպասելու մասին հայտարարությամբ երկուշաբթի օրը՝ Քեթրինի հիվանդանոց տեղափոխվելուց հետո: Արքայազն Ուիլյամը, որը արքայազն Չարլզից հետո Մեծ Բրիտանիայի գահի իրավասության գծում երկրորդն է, ընտանիք է կազմել Քեթրին Միդլթոնի հետ 2011 թվականի ապրիլին: Իրենց երեխան կդառնա Մեծ Բրիտանիայի գահի իրավասության գծում արքայական ընտանիքի երրորդ անդամը:
Այս ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

 
Download mobile app for your Android device.
Download mobile app for your iPhone or iPad.

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
Ո՞վ կդառնա ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածունi
|| 0:00:00
...  
🔇
X
29.05.2015
Միացյալ Նահանգների հանրապետական կուսակցության ներսում սկսվել է 2016-ին նախատեսված նախագահական ընտրությունների հնարավոր թեկնածուների առաջադրումը: