Շաբաթ, 19 Ապրիլ 2014 թ., ժամանակը Երևանում` 08:46

Եվրոպա

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարն ընդունել է Սիրիայի ընդդիմության առաջնորդներին

Արտգործնախարար Հեյգին, ի թիվս այլ հարցերի, հետաքրքրում են ընդդիմադիր կառավարությունում Սիրիայում բնակվող քուրդ փոքրամասնության մասնակցությանը վերաբերող ծրագրերը

x
ՏԵՔՍՏԻ ՉԱՓԸ - +
Արմեն Հովհաննիսյան
Մեծ Բրիտանիայի իշխանություններն ուրբաթ օրը Լոնդոնում բանակցություններ են մեկնարկել Սիրիայի ընդդիմության առաջնորդների հետ՝ ասելով, թե ցանկանում են առավել լավ տեղեկանալ ընդդիմության ծրագրերի մասին՝ վերջինիս պաշտոնական ճանաչման մասին որոշում կայացնելուց առաջ:
 
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը Սիրիայի նոր ընդդիմության առաջնորդ, մահմեդական հոգևորական Մուազ ալ-Խաթիբի, ինչպես նաև ընդդիմության այլ առաջնորդների հետ բանակցություններից առաջ հայտնել է, թե ցանկանում է տեղեկանալ, թե որքան են Սիրայում բնակվող մարդիկ աջակցում ընդդիմությանը:
 
Արտգործնախարար Հեյգն ասել է նաև, թե իրեն հետաքրքրում են ընդդիմադիր կառավարությունում Սիրիայում բնակվող քուրդ փոքրամասնության մասնակցությանը վերաբերող ծրագրերը, և թե ում է նախատեսվում նշանակել որոշակի պաշտոնների:
 
Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի համաձայն, երկրի կառավարությունը Սիրիայի ընդդիմության ճանաչման մասին վերջնական որոշում կկայացնի «գալիք մի քանի օրվա ընթացքում»:
 
Լոնդոնում անցկացվող բանակցությունների նախօրեին Սիրիայի ազգային դաշինքը պաշտոնական ճանաչման մասին հայտարարությամբ էր հանդես եկել Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն:
 
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը երեքշաբթի օրը հայտնել էր իր երկրի կողմից Սիրիայի նոր ձևավորված ընդդիմությունը ճանաչելու և ապստամբներին ռազմական օգնություն տրամադրելու մասին: Ֆրանսիան այսպիսով դարձել է Արևմուտքի առաջին պետությունը, որը պաշտոնապես է ճանաչել Սիրիայի միավորված ընդդիմությանը:
 
Ֆրանսիայից առաջ Սիրիայի միավորված ընդդիմությունը երկուշաբթի օրը ճանաչվել է Պարսից ծոցի համագործակցության խորհրդի կողմից:
 
ԱՄՆ-ի իշխանությունները չորեքշաբթի օրը հայտնել էին Սիրիային լրացուցիչ 30 միլիոն դոլարի օգնություն տրամադրելու մասին:
 
Այս մասին նշած Միացյալ Նահանգների արտգործնախարար Հիլարի Քլինթընն ասել էր, թե տրամադրվելիք օգնության միջոցով Սիրիայի ներսում, ինչպես նաև Թուրքիա, Լիբանան, Հորդանան և Իրաք փախուստի դիմած սիրիացիներին սննդամթերք կտրամադրվի:
 
Արտգործնախարար Քլինթընը, բացի այդ, հորդորել է Սիրիայի ընդդիմությանը ի կատար ածել Քաթարի մայրաքաղաք Դոհայում վերջերս ստանձնած հանձառությունները և սկսել իրական ազդեցություն գործել Սիրիայում ծավալվող իրադարձությունների վրա:
Այս ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

Download mobile app for your Android device.
Download mobile app for your iPhone or iPad.

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
Հարկավոր է պաշտպանել աշխարհի քրիստոնյաներինi
|| 0:00:00
...
 
🔇
X
18.04.2014
Մարդու իրավունքների պաշտպան խմբերը հայտարարում են, որ Արաբական գարունից հետո Մերձավոր Արեւելքի երկրներում քրիստոնյաների դեմ հարձակումների թիվը նկատելիորեն աճել է, ինչի հետեւանքով այս տարածաշրջանից սկսվել է նրանց մեծ արտահոսք։ Իսկ ԱՄՆ-ում քրիստոնեական հարցերով զբաղվող կազմակերպությունները մեղադրում են նախագահ Բարաք Օբամային նրա համար, որ նա դա կանխելու համար չի իրականացնում անհրաժեշտ քայլեր։