Երեքշաբթի, 21 Մայիս 2013 թ., ժամանակը Երևանում` 13:39

Եվրոպա

Մեծ Բրիտանիայում ընտրվել է Քենթերբերիի նոր արքեպիսկոպոսը

Անգլիկան եկեղեցու նոր առաջնորդը համասեռականների ամուսնության դեմ է հանդես գալիս

Անգլիկան եկեղեցու նոր առաջնորդ` Դուրհեմի ներկայիս եպիսկոպոս Ջաստին ՈւելբինԱնգլիկան եկեղեցու նոր առաջնորդ` Դուրհեմի ներկայիս եպիսկոպոս Ջաստին Ուելբին
x
Անգլիկան եկեղեցու նոր առաջնորդ` Դուրհեմի ներկայիս եպիսկոպոս Ջաստին Ուելբին
Անգլիկան եկեղեցու նոր առաջնորդ` Դուրհեմի ներկայիս եպիսկոպոս Ջաստին Ուելբին
ՏԵՔՍՏԻ ՉԱՓԸ - +
Արմեն Հովհաննիսյան
Մեծ Բրիտանիայում ընտրվել է Անգլիկան եկեղեցու նոր առաջնորդը, որը դարձել է նախկին բիզնեսմեն և Դուրհեմի ներկայիս եպիսկոպոս Ջաստին Ուելբին:
 
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնի գրասենյակն այս մասին հայտնել է ուրբաթ օրը՝ իր պաշտոնը լքող Քենթերբերիի արքեպիսկոպոս Ռովան Ուիլյամսի փոխարինողի ընտրության մասին որոշմանը բավականին երկար սպասելուց հետո:
 
Անգլիկան եկեղեցու նոր առաջնորդ Ուելբին դեմ է հանդես գալիս համասեռականների ամուսնության, սակայն սատարում է կին եպիսկոպոսների ձեռնադրմանը: Այս երկու հարցերը դարձել են Անգլիկան եկեղեցում առկա բևեռացման պատճառը:
 
Ջաստին Ուելբին բազում տարիներ աշխատել է նավթային բիզնեսում, որից հեռանալուց հետո միացել է հոգևորականների շարքերին և բավականին արագ կարողացել բարձր դիրքեր զբաղեցնել Անգլիկան եկեղեցու համակարգում: Ուելբին Քենթերբերիի արքեպիսկոպոս նշանակվելուց ընդամենը մեկ տարի առաջ էր եպիսկոպոս ձեռնադրվել:
Այս ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Loading
12:00:00 / -:--:--

ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ

Loading
12:00:00 / -:--:--