Մատչելի հղումներ

«Ամերիկային անհնար է հաղթել». փոխնախագահ Բայդեն


ԱՄՆ-ի փոխնախագահն ուղերձով հանդես է եկել Բոստոնի մարաթոնի ընթացքում պայթյունների տարելիցին նվիրված հանդիսավոր արարողության ժամանակ

Բոստոնի մարաթոնի ընթացքում պայթյունների տարելիցին նվիրված հանդիսավոր արարողության ժամանակ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն ասել է, որ այս օրը նշանակալից է ոչ միայն ողբերգությունը վերապրածների, այլև ամբողջ երկրի համար:

Բոստոնի մարաթոնի ֆինիշային գծի մոտ ծագումով Չեչնիայից եղբայրներ Թամերլան և Ջոխար Ցառնաևների կողմից տեղադրված երկու ռումբերի անցյալ տարի նույն օրը տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվել էր երեք, վնասվածքներ ստացել՝ ավելի քան 250 մարդ:

Հանդես գալով Բոստոնում ապրիլի 15-ին անցկացված արարողության ժամանակ՝ ԱՄՆ-ի փոխնախագահ Բայդենը բնութագրել է այս ողբերգությունը վերապրած անձանց՝ շեշտելով, որ նրանք «վկայություն են այն բանի, որ Ամերիկային անհնար է հաղթել»:

«Գալիք երկուշաբթի, երբ նշվելու է Հայրենասերի օրը և մարաթոնում կմասնակցի 36 հազար մարդ, դուք հստակ ուղերձ կհղեք ամբողջ աշխարհին՝ ոչ միայն ամբողջ աշխարհին, այլ նաև բոլոր ահաբեկիչներին, որ մենք չենք հանձնվելու, չենք թաքնվելու: Ամերիկան երբեք չի նահանջի», - ասել է փոխնախագահ Բայդենը:

Բոստոնի մարաթոնի հիշատակի արարողությանը, անցյալ տարվա ողբերգությունը վերապրածների, զոհվածների հարազատների և բուժանձնակազմի հետ միասին, մասնակցել են նաև Բոստոնի քաղաքագլուխ Մարտին Ուոլշը և Մասաչուսեթսի նահանգապետ Դևալ Փեթրիքը:
XS
SM
MD
LG