Շաբաթ, 13 Փետրվար 2016 թ., ժամանակը Երևանում` 21:09

    Աշխարհ

    Վազորդին դատարանն ազատել է գրավի դիմաց

    Դատավոր. «Մեղադրանքի կողմը չի ներկայացրել բավարար ապացույցներ այն մասին, որ վազորդը, գրավի դիմաց ազատվելու դեպքում, կարող է փախուստի դիմել»

    x
    Դատարանն ուրբաթ օրը գրավի դիմաց ազատ է արձակել հարավաֆրիկացի վազորդ Օսկար Պիստորիուսին, որը մեղադրվում է իր ընկերուհի, մանեկենուհի Ռիվա Ստեենքամփի  սպանությունն իրագործելու մեջ:
     
    Ավելի քան մեկ ժամ տևած ուղերձում շրջանային դատարանի գլխավոր դատավոր Դեզմոնդ Նեյրն ասել է, թե մեղադրանքի կողմը չի ներկայացրել բավարար ապացույցներ այն մասին, որ վազորդը, գրավի դիմաց ազատվելու դեպքում, կարող է փախուստի դիմել:
     
    Հարավային Աֆրիկայի մայրաքաղաք Պրետորիայի դատարանի դատավորն ասել է նաև, որ մեղադրանքի կողմը, այնուամենայնիվ, կատարել է Պիստորիուսի կողմից իր ընկերուհի Ռիվա Ստեենքամփի փետրվարի 14-ին կատարված սպանության կանխամտածված լինելու վարկածը հիմնավորելու համար անհրաժեշտ իրավական պահանջները:
     
    Օլիմպիական չեմպիոն հաշմանդամ վազորդին ազատ արձակելու գրավը դատարանի կողմից նշանակվել է 28,5 հազար դոլար չափով:
     
    Պիստորիուսը հերքում է իրեն ներկայացվող մեղադրանքները՝ պնդելով, որ Ստեենքամփին սպանել է սխալմամբ՝ կեսգիշերին կարծելով, թե իր տուն անծանոթ անձ է մուտք գործել: Այս վարկածը սատարում է նաև վազորդի փաստաբանը:
     
    Դատախազները սակայն կարծում են, որ Պիստորիուսը սառնասիրտ սպանություն կատարած հանցագործ է, որը կարող է դիմել փախուստի՝ կարծիք, որին դեմ է հանդես գալիս դատապաշտպանը՝ վկայակոչելով այն հանգամանքը, որ վազորդը բարձր ժողովրդականություն է վայելում Հարավային Աֆրիկայում:
     
    Սպանության մեջ մեղադրվող Պիստորիուսը համարվում է Հարավային Աֆրիկայի ազգային հերոսներից մեկը՝ պատմության մեջ անցյալ տարվա օգոստոսին մտնելով որպես երկու ոտքը կորցրած առաջին մարզիկ, որը մասնակցել է օլիմպիական խաղերի:
     
    Պիստորիուսի դեմ հարուցած դատական գործի ժամանակից մարզիկի հետ պայմանագրերը խզել են վերջինիս գլխավոր հովանավոր «Նայք» ու «Օուքլի» ընկերությունները:
    Այս ֆորումը փակված է:
    Մեկնաբանություններ
         
    Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

    ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

    Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
    Ռուսաստանը ավելացնում է ներկայությունը Բալկաններումi
    || 0:00:00
    ...  
     
    X
    12.02.2016
    Վերջին տարվա ընթացքում Ռուսաստանը զգալի ավելացրել է իր ներկայությունը Բալկանյան պետություններում՝ քարոզչության, տնտեսական ներդրումների եւ մշակութային ազդեցության միջոցով:

    ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

     
    Download mobile app for your Android device.
    Download mobile app for your iPhone or iPad.