Ուրբաթ, 12 Փետրվար 2016 թ., ժամանակը Երևանում` 16:01

    Տարածաշրջան

    Բախումներ Ադրբեջանում՝ տեղի բնակիչների և իշխանությունների միջև

    «Բախումները բացահայտել են նավթով հարուստ Խորհրդային նախկին հանրապետությունում առկա լարվածությունն ու ժողովրդավարության ոչ պատշաճ մակարդակը»

    x
    «Ադրբեջանի կենտրոնական մասում տեղի ունեցած թեթև ավտովթարը հինգշաբթի օրը վերածվել է տեղի բնակիչների և իշխանությունների միջև բախումների, որոնք բացահայտել են նավթով հարուստ Խորհրդային նախկին հանրապետությունում առկա լարվածությունն ու ժողովրդավարության ոչ պատշաճ մակարդակը»:
     
    «Վաշինգտոն Փոստ» ամերիկյան պարբերականի վկայությամբ, Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվից 175 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Իսմայիլի բնակավայրում տեղի բնակիչները հինգշաբթի օրը շրջապատել են տեղական կառավարության շենքը՝ պահանջելով ղեկավարությունից պաշտոնաթող լինել:
     
    Այս ցույցից առաջ չորեքշաբթի լույս հինգշաբթի գիշերը քաղաքում տեղի էին ունեցել խռովություններ, որոնց մասնակիցները կրակի էին մատնել տեղի հյուրանոցն ու մի քանի մեքենա:
     
    Քաղաքից ստացված հաղորդագրությունների համաձայն, ամբոխը ցրելու նպատակով ոստիկանությունը արցունքաբեր գազ և ջրցաններ է կիրառել, ինչին ի պատասխան ոստիկանության ծառայողները քարկոծվել են: Ձերբակալվել է խռովությունների 10-ից 15 մասնակից:
     
    Պարբերականը, վկայակոչելով Իսմայիլի քաղաքից հաղորդող «Թուրան» լրատվական գործակալության թղթակից Ազիզ Քերիմովի խոսքերը,  նշել է, որ ցուցարարները ցանկանում էին կրկնել անցյալ տարի Ադրբեջանի մեկ այլ քաղաքում իրականացված սցենարը, որի ժամանակ այդ քաղաքում տեղի ունեցած բռնությունների հետևանքով զբաղեցրած պաշտոնից ազատվել էր տեղական իշխանությունների պաշտոնյաներից մեկը:
     
    «Վաշինգտոն Փոստ»-ի համաձայն, Ադրբեջանում չորեքշաբթի լույս հինգշաբթի գիշեր տեղի ունեցած բախումներն ըստ էության քաղաքական դրդապատճառներ չունեին, սակայն բացահայտում են աղքատների և հարուստների միջև խորը տարբերությամբ առաջացող զայրույթը:
    «Ադրբեջանում առևտրային ձեռնարկությունների աշխատանքը հաճախակի համարվում է սերտորեն կապված կառավարական կառույցների հետ: Երկրի ընդդիմության համաձայն, Ադրբեջանի կառավարական համակարգում մեծ տարածում է գտել կաշառակերությունը», - գրում է պարբերականը:
    Այս ֆորումը փակված է:
    Մեկնաբանություններ
         
    Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

    ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

    Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
    Ռուսաստանի տնտեսության դժվարությունների ազդեցությունը Հայաստանի վրաi
    || 0:00:00
    ...  
     
    X
    Տիգրան Մարտիրոսյան
    12.02.2016
    Ինչպես ՌԴ-ի տնտեսության դժվարությունները կանդրադառնան ՀՀ-ի վրա ու արդյոք դրանք կմղեն ՌԴ-ի հարակից երկրներին և մասնավորապես Հայաստանին հեռանալ ռուսաստանյան ուղեծրից, թե ընդհակառակը՝ դժվարությունները ավելի կսերտացնեն այդ երկրների միջև տնտեսական, ու ինչ-որ չափով դրանով պայմանավորված քաղաքական կապերը:

    ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

     
    Download mobile app for your Android device.
    Download mobile app for your iPhone or iPad.