Մատչելի հղումներ

Ադրբեջանի նախագահը ներում է շնորհել ակտիվիստներին և լրագրողներին


Իրավապահ կազմակերպությունները մեղադրում են 2003 թվականից Ադրբեջանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Իլհամ Ալիևին այլախոհության նկատմամբ բռնությունները սաստկացնելու և ընտրակեղծիքներ իրականացնելու մեջ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ը Ամանորին ընդառաջ ներում է շնորհել 87 մարդու, որոնց թվում են լրագրողներ, մարդու իրավունքների ջատագով ճանաչված ակտիվիստներ, ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության անդամներ, ինչպես նաև դպրոցներում աղջիկների կողմից մահմեդական զգեստ կրելու դեմ իրենց բողոքն արտահայտած անձինք:

Ազատ արձակվածներից է խուլիգանության մեղադրանքներով անցյալ տարվա նոյեմբերին երեք տարվա ազատազրկման դատապարտված ընդդիմադիր թերթի լրագրող Այդին Ջանիևը, ինչպես նաև Իրանի «Սահար Թի-Վի» ընկերության այս տարվա փետրվարին ձերբակալված և հունիսին թմրամիջոցների տիրապետման համար երկու տարվա ազատազրկման դատապարտված լրագրող Անար Բայրամլին:

Իրավապահ կազմակերպությունները մեղադրում են 2003 թվականին իր հոր մահվանից հետո երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնող Իլհամ Ալիևին այլախոհության նկատմամբ բռնությունները սաստկացնելու և ընտրակեղծիքներ իրականացնելու մեջ:

Իրավապաշտպանները պնդում են, որ որպես Եվրոպայի պետությունների համար էներգակիրների մատակարարի և Աֆղանստանում Միացյալ Նահանգների տեղակայված զինծառայողների փոխադրման համար տարանցիկ ճանապարհի Ադրբեջանը դերակատարության կարևորության բարձրացումը պաշտպանում է Ալիևին Արևմուտքի կողմից խիստ քննադատության ենթարկվելուց:

Ադրբեջանի կառավարությունը սակայն պնդում է, որ երկրում ստեղծված են բարենպաստ պայմանների խոսքի և մամուլի ազատության համար:
XS
SM
MD
LG