Չորեքշաբթի, 19 Հունիս 2013 թ., ժամանակը Երևանում` 03:18

Տարածաշրջան

Ադրբեջանը նախատեսում է կտրուկ ավելացնել ռազմական ծախսերը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, թե Ադրբեջանի ռազմական բյուջեն այս տարի կավելանա՝ հասնելով 3,7 միլիարդ դոլարի

x
ՏԵՔՍՏԻ ՉԱՓԸ - +
Արմեն Հովհաննիսյան
«Ադրբեջանի նախագահը հանդես է եկել ռազմական բյուջեն զգալիորեն ավելացնելու մասին հայտարարությամբ և կրկին զգուշացրել է հարևան Հայաստանին՝ Լեռնային Ղարաբաղի տարածքից դուրս գալու մասին»:
 
Ամերիկյան «Վաշինգտոն փոստ» պարբերական վկայությամբ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, թե Ադրբեջանի ռազմական բյուջեն այս տարի կավելանա՝ հասնելով 3,7 միլիարդ դոլարի: Ադրբեջանի 2012 թվականի ռազմական բյուջեն, ըստ պարբերականի, կազմել է 3 միլիարդ դոլար:
 
Պարբերականը հիշեցնում է նաև, որ Ադրբեջանի մայրաքաղաքում անցյալ շաբաթվա վերջին հարյուրավոր մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցի, որի պատճառն է դարձել այս ամիս 18-ամյա նորակոչիկ զինծառայողի մահվան հանգամանքը: Ցուցարարների համաձայն, նորակոչիկի մահվան պատճառ են դարձել բանակում տեղ գտած չարաշահումները:
 
Այս կապակցությամբ, ըստ պարբերականի, Ալիևն ընդդիմության ուղղված իր խոսքում ասել է, թե «թույլ չի տա որևէ բիծ գցել Ադրբեջանի բանակի վրա»:
Այս ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Loading
12:00:00 / -:--:--

ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ

Loading
12:00:00 / -:--:--