Երեքշաբթի, 02 Սեպտեմբեր 2014 թ., ժամանակը Երևանում` 13:09

Տարածաշրջան

«Ադրբեջանի դեսպանատունը փորձում է սահմանափակել ԱՄՆ-ի Կոնգրեսի խոսքի ազատությունը»

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի համաձայն, ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը հորդորել է ԱՄՆ-ի կոնգրեսականներին զերծ մնալ Լեռնային Ղարաբաղի ազատության շարժման 25 ամյա տարեդարձին նվիրված միջոցառումն այցելելուց

x
Արմեն Հովհաննիսյան
«ԱՄՆ-ի կոնգրեսականները պատրաստվում են տոնել Ղարաբաղյան ազատության շարժման 25 ամյա տարեդարձը՝ գալիք շաբաթ ԱՄՆ-ի Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի կողմից անցկացվող արարողության ընթացքում: Սակայն Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանությունը և Ալիևի կողմնակից խմբավորումները փորձել են խոչընդոտել այս միջոցառման անցկացումը՝ կիրառելով ազատ խոսքի այնպիսի սահմանափակումներ, որոնք, չնայած լայն տարածում են գտել Բաքվում, սակայն միանգամայն խորթ են Ամերիկայի ժողովրդավարական ավանդույթներին»:
 
Այս հայտարարությամբ հանդես է եկել Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, որի համաձայն ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը հորդորել է ԱՄՆ-ի կոնգրեսականներին զերծ մնալ Լեռնային Ղարաբաղի ազատության շարժման 25 ամյա տարեդարձին նվիրված միջոցառումն այցելելուց:
 
Ամերիկայի Հայ դատի գրասենյակի հաղորդագրության համաձայն, հանդես գալով այս շաբաթվա սկզբին Ամերիկա-իսրայելյան հանրային խորհրդի (AIPAC) քաղաքականության համաժողովին, դեսպան Սուլեյմանովը փորձել է ստվեր գցել ամերիկահայ համայնքի վրա՝ զգուշացնելով, որ Իսրայելի աջակիցները «չպետք է ենթարկվեն հայամետ լոբիստական խմբերի ազդեցության»:
 
«Նման տեսակի ճնշման գործադրումը կարող է խոչընդոտել խոսքի ազատությունը Ալիևի կառավարման տակ գտնվող Ադրբեջանում, սակայն դեսպան Սուլեյմանովն ըստ էության դեռևս շատ բան պետք է սովորի Ամերիկայի մասին, եթե կարծում է, որ իր հուսահատ սպառնալիքները կաշխատեն ԱՄՆ-ի Կոնգրեսի դահլիճներում», - նշված է Ամերիկայի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի հայտարարության մեջ:
Այս ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

 
Download mobile app for your Android device.
Download mobile app for your iPhone or iPad.

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
ԱՄՆ-ում երեխաների ծախսը` մի քանի հարյուր հազար դոլարi
|| 0:00:00
...
 
🔇
X
01.09.2014
ԱՄՆ-ում շարունակում են բարձրանալ երեխաների համար միջին ծախսի ծավալները։ Միջին եկամուտ ունեցող ընտանիքներում 2Օ13 թվականին ծնված երեխաների համար միչեւ 18 տարեկան դառնալը ծնողները կծախսեն ավելի քան 24Օ հազար դոլար, իսկ երբ նա շարունակի ուսումը բարձրագույն հաստատություններում, ընտանիքից կպահանջվի եւս այդքան գումար։