Հինգշաբթի, 17 Ապրիլ 2014 թ., ժամանակը Երևանում` 19:26

Աշխարհ

Հնդկաստանում խմբակային բռնաբարության մասնակիցներին պաշտոնապես մեղադրանքներ են ներկայացվել

Սպասվում է նաև, որ կառավարությունը դատապաշտպաններ կնշանակի մեղադրյալներին, քանի որ Հնդկաստանի փաստաբանների պալատի անդամները հրաժարվել են վերջիններիս պաշտպանել դատարանում

x
ՏԵՔՍՏԻ ՉԱՓԸ - +
Արմեն Հովհաննիսյան
Հնդկաստանի ոստիկանությունը պաշտոնապես մեղադրանքներ է ներկայացրել անցյալ ամիս 23-ամյա մի կնոջ խմբակային բռնաբարության մասնակիցներից հինգին: Նրանց ներկայացվել են խմբակային բռնաբարության, սպանության և հանցավոր ոտնձգության մեղադրանքներ:
 
Երկրի իշխանությունները խոստացել են պնդել, որ մեղադրյալները, մեղավոր ճանաչվելու դեպքում, մահապատժի ենթարկվեն:
 
Բռնաբարության վեցերորդ մասնակցի դատավարությունը կանցկացվի դեռահասների դատարանում, քանի որ վերջինիս տարիքը ցածր է 18 տարեկանից:
 
Հնդկաստանի կառավարությունը, հասարակության կողմից զայրույթի զանգվածային դրսևորումներից հետո, խոստացել է, որ դատավարությունը կանցկացվի արագացված կարգով՝ նորաստեղծ դատական մարմնի կողմից: Որոշ փորձագետների կարծիքով, դատավարությունը կարող է ավարտվել մինչև գալիք ամսվա վերջ, ինչը չափազանց արագ է այն երկրի համար, որտեղ դատավարությունները կարող են տարիներով ձգձգվել:
 
Սպասվում է նաև, որ կառավարությունը դատապաշտպաններ կնշանակի մեղադրյալներին, քանի որ Հնդկաստանի փաստաբանների պալատի անդամները հրաժարվել են վերջիններիս պաշտպանել դատարանում:
 
Խմբակային բռնաբարության ենթարկված կինը, որի անունը չի հրապարակվել, մահացել է անցյալ շաբաթ օրը հանցագործների կողմից իրեն դեկտեմբերի 16-ին հասցված վնասվածքներից: Կնոջ մահը Հնդկաստանում հրահրել էր կանանց ապահովության շուրջ բանավեճը: Բողոքի մասնակիցները կոչ են արել իշխանություններին խստացնել բռնաբարության համար նախատեսված պատիժը, բարեփոխումներ իրականացնել ոստիկանության շարքերում և փոխել հասարակության մեջ կանանց նկատմամբ առկա վերաբերմունքը:
Այս ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

Download mobile app for your Android device.
Download mobile app for your iPhone or iPad.

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
Նոր զարգացումներ Ուկրաինայումi
|| 0:00:00
...
 
🔇
X
17.04.2014
Ուկրաինական զորքերը սկսել են իրենց առաջին արշավանքը երկրի արեւելյան շրջանի ռուսամետ զինյալների դեմ։ Կիեւի իշխանությունների բնութագրմամբ, դա հակա-ահաբեկչական գործողություն է։ Իսկ Սպիտակ տունը դրվատել է չափված մոտեցում ցուցաբերելու Ուկրաինայի որոշումը։ Ռուսաստանը մյուս կողմից Ուկրաինայի քայլերը ՝՝անսահամադրական՝՝ է որակել։ Ուկրաինայում տիրող կացության մասին պատրաստված տեսանյութը հիմնված է Դոնեցկ քաղաքում գտնվող Ամերիկայի Ձայնի թղթակից Հենրի Ռիջվելի հավաքած տեղեկությունների վրա։