Ուրբաթ, 24 Մայիս 2013 թ., ժամանակը Երևանում` 19:50

Մերձավոր Արևելք

Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթաժողովը կանդրադառնա Սիրիայի և Մալիի խնդիրներին

Սպասվում է, որ Իսլամական համագործակցության կազմակերպության մասնակիցները հանդես կգան Սիրիայում շարունակվող հակամարտությանն անհապաղ վերջ դնելու կոչով

x
ՏԵՔՍՏԻ ՉԱՓԸ - +
Արմեն Հովհաննիսյան
Եգիպտոսում այսօր մեկնարկում է Իսլամական համագործակցության կազմակերպության երկօրյա գագաթաժողովը, որի ընթացքում մահմեդական պետությունների առաջնորդները կանդրադառնան Սիրիայում և Մալիում շարունակվող ճգնաժամերի, ինչպես նաև Իսրայելի և պաղեստինցիների միջև հարաբերությունների խնդիրներին:
 
56 անդամ պետություն ունեցող Իսլամական համագործակցության կազմակերպության Կահիրեում չորեքշաբթի օրը մեկնարկող գագաթաժողովին ընդառաջ այս շաբաթվա սկզբին անցկացվել էին կազմակերպության անդամ պետությունների արտգործնախարարների բանակցությունները:
 
Գագաթաժողովի մասնակիցների ուշադրությանը ներկայացված հայտարարության նախագծում Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը մեղադրվում է երկրում արդեն գրեթե երկու տարի շարունակվող ճգնաժամի համար: Հայտարարության նախագծում նաև կոչ է արվում անհապաղ դադարեցնել հակամարտությունը, որի հետևանքով արդեն զոհվել է մոտ  60 հազար մարդ:
 
Սիրիայի անդամությունն Իսլամական համագործակցության կազմակերպությանը դադարեցվել է անցյալ տարվա օգոստոսին՝ նախագահ Ասադի կողմից իր երկրի ժողովրդի դեմ «մահացու ուժ կիրառելու» պատճառով:
 
Սպասվում է, որ գագաթաժողովի ընթացքում կքննարկվեն նաև տնտեսական, սոցիալական և մշակութային խնդիրներ, ինչպես նաև կազմակերպության անդամ պետություններում աղքատության դեմ պայքարի և զարգացման առաջնահերթությունները:
Այս ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Loading
12:00:00 / -:--:--

ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ

Loading
12:00:00 / -:--:--