Մատչելի հղումներ

Աղոթքի նախաճաշի իր վերջին ելույթում Օբաման հանդուրժողականության կոչով հանդես եկավ


May 12: President Barack Obama steps out from behind a curtain to deliver remarks at the National Hispanic Prayer Breakfast in Washington.(REUTERS/Jim Young)
May 12: President Barack Obama steps out from behind a curtain to deliver remarks at the National Hispanic Prayer Breakfast in Washington.(REUTERS/Jim Young)

Այս տարի ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման վերջին անգամ հանդես եկավ ամենամյա աղոթքի նախաճաշին։ Նախագահի ելույթի հիմնական ուղերձը կրոնական հանդուրժողականություն էր։ Նշենք, որ այս միջոցառումից մեկ օր առաջ, իր նախագահության ընթացքում առաջին անգամ, Օբաման այցելել էր Բալթիմոր քաղաքի մահմեդական մզկիթ։

՛՛ Մենք չպետք է թույլ տանք կրոնական նախապաշարմունքներին վախեցնել մեզ, քանզի վախը ամենավտանգավոր սպառնալիքն է՝՝,- հայտարարեց նախագահը։

Ըստ Օբամայի, վախը կարող է մարդկանց մղել անհանդուրժողականության եւ ծայրահեղ քայլերի, ինչպես օրինակ որոշ նախագահական թեկնածուների կողմից հնչեցվող սիրիացի ներգաղթյալներին երկիր չթողնելու շուրջ հայտարարություններն են։

՛՛ Երեկ մահմեդական մզկիթ այցելելու իմ ուղերձը հետեւյալն էր՝ ցույց տալ միացյալ նահանգներում բնակվող մեր ամերիկացի մահմեդական եղբայրներին եւ քույրերին, որ Ամերիկան նաեւ նրանց երկիրն է՛՛,- նշել էր Օբաման։ Նախագահը իր խոսքը ավարտեց աղոթքով։

՛՛ Ես աղոթում եմ, որպեսզի մենք կատարենք մեր պարտքը որպես արժանապատիվ մարդիկ, սիրենք մեր մոլորակը եւ աշխարհի բոլոր երեխաներին մեր սեփական երեխաների նման եւ ուժ ունենանք պայքարելու արդարության համար՛՛։

Սա Օբամայի 8-րդ եւ վերջին ելույթն էր ամենամյա աղոթքի նախաճաշին։

XS
SM
MD
LG