Մատչելի հղումներ

Թուրքիայի քրդերն անհանգստացած են


Թուրքիայում քուրդ իրավապաշտպանի սպանությունը լուրջ վնաս հասցրեց թուրք-քրդական հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարին:
Թուրքիայում քուրդ իրավապաշտպանի սպանությունը լուրջ վնաս հասցրեց թուրք-քրդական հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարին:

Թուրքիայում անվանի քուրդ իրավաբան Թահիր Էլչիի գնդակահարությունը Դիարբեքրիում նշանավորեց երկրի ամենամութ օրերից մեկը, հայտարարել են Human Rights Watch կազմակերպության իրավապաշտպանները:

Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ղեկավարները հայտարարել են, որ Էլչին սպանվել է քաղաքացիական հագուստով ոստիկանների կողմից, որոնք սկսեցին կրակ արձակել նեղ փողոցով վազող անհայտ անձի ուղղությամբ: Որպես ապացույց, ներկայացվում է տեսաձայնագրությունը, որի վրա երեւում է Թահիր Էլչին, այնուհետեւ երեւում է, ինչպես քաղաքացիական հագուստով երկու ոստիկան կրակ են բացում իրավաբանի ուղղությամբ՝ կրակելով փախչող անհայտ զինված անձին:

«Մենք համարում ենք Թահիր Էլչիի վրա կրակոցները՝ կրակոցներ ընդդեմ ամբողջ քուրդ ժողովրդի , ինչպես նաեւ ընդդեմ Թուրքիայի այն քաղաքացիների , ովքեր խաղաղության եւ ժողովրդավարության կողմնակիցն են», - հայտարարել է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Իդրիս Բալուքենը:

Թուրքիայի իշխանություններիը հայտարարել են, որ դեռ անհայտ է, թե ում գնդակից է սպանվել քուրդ իրավաբանը, մինչդեռ ընդդիմության ներկայացուցիչները պնդում են, որ Թահիր Էլչիի սպանողները օգտվել են պետության թուլությունից.

«Թուրք պետությունը չէր, որ սպանեց Թահիր Էլչիին, պետության բացակայությունն էր, որ նրան սպանեց», - հայտարարել է Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սելահդին Դեմիրթասը:

49-ամյա Էլչին Դիարբեքիրի դատապաշտպանների միության ղեկավարն էր եւ թուրքերի ու քուրդ զինյալների միջեւ խաղաղության հաստատման ամենավառ կողմնակիցներից մեկը: Իրավաբանը սպանվել է հենց իր կողմից կազմակերպված ասուլիսի ընթացքում, որի նախաշեմին Թահիր Էլչին մահվան սպառնալիք էր ստացել Թվիթեր սոցիալական ցանցում իր էջում:

XS
SM
MD
LG