Մատչելի հղումներ

ՄԱԿ-ի վեհաժողովում կքննարկվի կլիմայի փոփոխության հարցը


ՄԱԿ-ի վեհաժողովում կքննարկվի կլիմայի փոփոխության հարցը
ՄԱԿ-ի վեհաժողովում կքննարկվի կլիմայի փոփոխության հարցը

Փարիզում շուտով կսկսվի Միավորված Ազգերի Կազմակերպության կլիմայի փոփոխության հարցերով երկու շաբաթ տևողությամբ վեհաժողովը: Վեհաժողովի հիմնական նպատակը մասնակցող յուրաքանչյուր երկրի համար հստակ ծրագիր մշակելն է, որպեսզի մինչ 2025 թվականը ածխածնային արտանետումները ներկայիս համեմատ զգալիորեն նվազեցվեն:

Միացյալ Նահանգների կոնգրեսական Դոն Բեյերը համոզված է, որ մոլորակի արագորեն տաքացման դեմ պայքարում դեռևս հույսեր կան:

Դոն Բեյերը ասում է,- «Վերջին յոթ տարիների ընթացքում Միացյալ Նահանգները ածխածնի երկօքսիդի արտանետման ծավալները կրճատել է ավելի շատ, քան որևէ այլ երկիր: Ես մեծ սպասելիքներ ունեմ Փարիզում կայանալիք քննարկումներից, նույնիսկ միջուկային նյութեր արտանետող խոշորագույն երկրներ Չինաստանը և Հնդկաստանն են պատրաստ ծրագրեր մշակել»:

Այնուամենայնիվ ամենաբարդ խնդիրներից մեկը կայուն էներգիայի արտադրման միջոցների զարգացման գործում՝ զարգացող երկրներին ֆինանսավորելն է:

Ջորջ Մեյսոնի համալսարանի պրոֆեսոր Մոնա Սարֆաթին այս խնդրի հնարավոր լուծում է առաջարկում:

Մոնա Սարֆաթին ասում է,- «Արևային վահանակները վերջին տասնամյակում շատ են զարգացել: Արևային էներգիա արտադրելը էներգիայի կուտակման մյուս եղանակներից ավելի մատչելի է: Մենք պետք է տարածենք էներգիայի արտադրման այս մատչելի եղանակը, որպեսզի ավելի մեծաթիվ երկրներ իրենց անհրաժեշտ էներգիան ստանան արևի կամ քամու միջոցով»:

Սակայն ջերմոցային գազերի արտանետումները կրճատելու նպատակով նոր զարգացող երկրներին ֆինանսավորելը մեծագույն խոչընդոտ է հանդիսանում:

Բնական պաշարների պաշտպանության խորհրդի անդամ Ալիյա Հագը հաստատում է, որ այս հարցը շուտափույթ լուծում չունի:

Ալիյա Հագը ասում է,- «Կլիմայի ազդեցության առումով նոր զարգացող երկրները ամենախոցելի վիճակում են: Նրանք ունեն խոշոր արդյունաբերական երկրների աջակցության կարիքը, որոնք պատասխանատու են երկրագնդի ջերմացման պատճառ հանդիսացող մթնոլորտային ախտոտումների համար»:

Ֆրանսիայում բազմակողմանի շահավետ գործարք կնքելու հավանականությունը դեռևս մեծ չէ, սակայն վեհաժողովին մասնակցող երկրների պատրաստակամությունը ակնհայտ է:

XS
SM
MD
LG