Մատչելի հղումներ

Թուրքիայի քրդերը կորցնում են ինքնավարության հասնելու հույսերը


Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի 5ՕՕ-ամյա մզկիթը երկրի ընտրություններից առաջ դարձել էր անվտանգության ուժերի ու քուրդ անջատողականների միջեւ բախումների թատերաբեմ։ Հունիս ամսին անցակացված առաջին ընտրություններից հետո Էրդողանի կառավարությունը վերսկսել էր անջատողականների դեմ պատերազմը եւ անցած կիրակի օրվա ընտրություններից հետո այն շարունակվում է ավելի ուժգնությամբ։

Էրդողանի կուսակցության հաղթանակը Դիարբեքիրի քրդերին այժմ հիշեցնում է հին իրականությունը եւ քրդական ինքնավարությունն այսօր ավելի հեռու է թվում, քան նախկինում որեւէ ժամանակ։

Ինչպես Քրդական ժողովրդավարական պլատֆորմի անդամներից Սերթաք Բուչակն է ասում.՝՝Քրդերն արդեն հոգնել են պատերազմից, հոգնել են զինված հակամարտությունից ու այժմ ցանկանում են խնդրի լուծում, Քրդական խնդրի համար խաղաղ, քաղաքական լուծում՛՛։ Նրա խոսքերով, հունիսի 7-ի ընտրություններից առաջ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը խոստացել էր աջակցել խաղաղության գործընթացը։

Սակայն մեծաթիվ քրդեր բոյկոտեցին վերջին ընտրությունները, ինչի արդյունքում նաեւ հունիսյան ընտրությունների համեմատ քրդական կուսակցությունն ավելի քիչ թվով ձայներ ստացավ։
Ընտրություններից առաջ քրդերին հասցված մեկ այլ հարված էր լրագրողների, հատկապես քրդական լրատվամիջոցների նկատմամբ Թուրքիայի կառավարության կողմից սկսված հետապնդումների ալիքը։ Մամուլի որոշ ծառայությունների դեմ անվտանգության ուժերի կողմից իրականացվել էին շուրջկալներ, բանտեր էին տեղափոխվել լրագրողներ ու ծառայությունների ղեկավարներ։

Ինչպես ՝՝Դիլչե նյուզ՛՛, թարգմանաբար ՝՝Տիգրիս նյուզ՛՛ գործակալությունից Օմեր Չելիքն է ասում, անվտանգության ուժերը մտել են նաեւ իրենց շենք։

՝՝Մենք բոլորս ունենք պետության կողմից հաստատված լրագրողի քարթեր, սակայն նրանք դրանց վրա ընդհանրապես ուշադրություն չդարձրին՛՛։

Թուրքիայի իշխանությունները խոստացել են վերսկսել քրդերի հետ խաղաղության գործընթացը։ Սակայն սկսված ձերբակալություններն ու մամուլի նկատմամբ ճնշամիջոցներն ամենեւին չեն խոսում այդ մտադրության իրական լինելու մասին։ Դեռ հարց է, թե երբ իշխանությունները կընտրեն խոստացված ուղին ու շատ մեծ հարց, թե արդյոք Էրդողանի կառավարությունն ընդհանրապես կսկսի այն, թե ոչ։

XS
SM
MD
LG