Մատչելի հղումներ

Միջխաղաղօվկիանոսյան առեւտրային համաձայնագիրը շուտով կարող է մտնել ուժի մեջ


Միջխաղաղօվկիանոսյան առեւտրային համաձայնագիրը շուտով կարող է մտնել ուժի մեջ
please wait

No media source currently available

0:00 0:02:00 0:00

Հինգ տարի լարված բանակցություններ պահանջվեցին, որպեսզի ԱՄՆ-ը ու Խաղաղ օվկիանոսին հարող 11 այլ երկրներ երկուշաբթի օրը գային միմյանց միջեւ առեւտրի արգելքներից ու սահմանափակումներից հրաժարվելու շուրջ համաձայնության։

Ինչպես ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման է ասում.

՝՝Այս համաձայնագիրը մեզ տալիս է ամերիկյան արտադրանքն այլ երկրներում վաճառելու համար 18 հազար հարկերից ու տարիֆներից ազատվելու հնարավորություն՛՛։

Սակայն ԱՄՆ-ի օրենսդիրներից շատերն են դրան նայում կասկածամտորեն։ Վերմոնթից ընտրված սենատոր Բերնի Սանդերսը, որը պայքարում է դեմոկարատական կուսակցությունից նախագահական թեկնածու ընտրվելու համար, նշում է, որ ազատ առեւտրի մասին նախորդ գործարքներն իրենց չեն արդարացրել։

՝՝Առեւտրային պայմանագրերի պատմությունը աղետալի է եղել Ամերիկայի աշխատավորության համար։ Նման պայմանագրերի արդյունքում մենք միլիոնավոր աշխատատեղեր ենք կորցրել։ Ու ես ինքս հոգնել եմ տեսնելով, թե ինչպես է ամերիկացի աշխատավորը ստիպված պայքարի մեջ մտնում ցածր աշխատավարձ ապահովող երկրների աշխատավորների հետ՛՛։

Փորձագետներից ոմանք եւս ասում են, թե Միջխաղաղօվկիանոսյան առեւտրային գործարքը, եթե կարող է ընդհանուր առմամբ նպաստել համաշխարհային տնտեսությանը, կարող է վնասել ԱՄՆ-ի տնտեսության որոշ ճյուղերի։

Արտաքին հարաբերությունների խորհրդից Էդուարդ Ալդենի խոսքերով, կշահի հիմնականում բարձր տեխնոլոգիաների ճյուղը։

Առեւտրային այս պայմանագիրը, որը կընդգրկի աշխարհի բնակչության գրեթե կեսը, կարող է վնասել Չինաստանին, որը չի միացել այս գործարքին։

Չինաստանի տնտեսության հարցերով վերլուծաբան Ժանգ Ժանպինգի խոսքերով սակայն, Չինաստանն արդեն իսկ պայմանագրեր է ստորագրել Միջխաղաղօվկիանոսյան գործընկերություն առեւտրային համաձայնագրի անդամ պետություններից երկու երրորդի հետ ու կարող է հեշտությամբ հավասարակշռել հնարավոր վնասները։

Ու քանի որ ամերիկյան ապրանքների գնորդների ավելի քան 95 տոկոսը բնակվում է այս երկրի սահմաններից դուրս, Ամերիկան չի կարող թույլ տալ, որ համաշխարհային տնտեսության օրենքները գրվեն Չինաստանի պես պետությունների կողմից։

Ինչպես Օբաման է ասում, այդ օրենքները պիտի գրի ԱՄՆը։

XS
SM
MD
LG