Մատչելի հղումներ

ՆԱՍԱ-ն հաստատում է Մարսի վրա ջրի գոյությունը


Mars 1
Mars 1

ՆԱՍԱ-ի Mars Reconnaissance Orbiter՝ թարգմանաբար Մարսի հետազոտական արբանյակը ապացույցներ է տրամադրել, ըստ որոնց որոշ ընդհատումներով Մարս մոլորակի վրա ջուր է հոսում:

ՆԱՍԱ-ի հետազոտողները Մարսի հետազոտական արբանյակից տվյալներ են ստացել կարմիր մոլորակի վրա խոնավ անօրգանական նյութերի առկայության վերաբերյալ: Բլուրների վրայի այս սև գծերը հայտնվում և հոսում են դեպի ներքև տաք եղանակների ժամանակ և հետո երբ եղանակը ցրտում է դրանք անհետանում են: Դրանք Մարսի տարբեր հատվածներում հայտնվում են երբ ջերմաստիճանը գերազանցում է -23C աստիճանը և անհետանում են երբ, ջերմաստիճանը սկսում է իջնել:

ՆԱՍԱ-ի Վաշինգտոնի կենտրոնի աշխատակից, տիեզերագնաց Ջոն Գրունսֆելդը ասում է, որ տիեզերքում կյանքի որոնման ընթացքում, իրենց ձգտումը եղել է Մարսի վրա ջրի հետքեր գտնելը, և այժմ իրենք ունեն դրա ապացույցը: Իսկ սա մեծագույն բացահայտում է, ասում է նա։

Մարսի Գառնի կոչվող խառնարանի երկայնքով հարյուրավոր մետրերով ձգվում են կրկնվող լանջային սև գծերը: Գիտնականների կարծիքով այս խոնավ անօրգանական նյութը առընչվում է ջրի հետ: Այս գծերի վրա հայտնաբերվել է աղ, ինչի շնորհիվ ջուրը չի սառցակալում, այն նույն եղանակով ինչպես սառույցը հալվում է աղով լի ասֆալտապատ ճանապարհին:

Ջորջիայի տեխնոլոգիաների համալսարանի գիտնական Լուջենդրա Օջան ասում է, որ խոնավ անօրգանական նյութեր են հայտնաբերվել միայն այն տարածքներում որտեղ սև գծեր կան, և դրանց վերանալուց հետո վերանում են նաև նյութերը:

Օջան և նրա գործընկերները Մարսի վրա հայտնաբերված խոնավ անօրգանական նյութերի հատկությունները նմանեցնում են պերքլորատներին: Խոնավ աղերը, հավանաբար մագնեզիումի պերքլորատի և սոդիումի պերքլորատի խառնուրդ են: Երկրի վրա պերքլորատների գոյացությունները հիմնականում հանդիպում են անապատներում:

Օջան ասում է, որ նախկինում երբ մարդիկ խոսում էին Մարսի վրա ջրի առկայության մասին, նկատի ունեին հնում գոյություն ունեցող կամ սառցակալած ջրերը: Սակայն այս բացահայտումը ապացուցում է, որ Մարսի վրա ներկայումս ջրի հետքեր կան: Իսկ ջուրը կյանքի գոյության գլխավոր պայմաններից մեկն է։

ՆԱՍԱ-ն հաստատում է Մարսի վրա ջրի գոյությունը
please wait

No media source currently available

0:00 0:01:36 0:00

XS
SM
MD
LG