Մատչելի հղումներ

Փախստականները ողբալի վիճակում են, Եվրոպան` դժվարին կացության առջեւ


Փախստականները ողբալի վիճակում են, Եվրոպան` դժվարին կացության առջեւ
please wait

No media source currently available

0:00 0:02:04 0:00

Փախստականները ողբալի վիճակում են, Եվրոպան` դժվարին կացության առջեւ

Քուրդ անկենդան տղայի մարմինը պատկերող լուսանկարներն ու տեսագրությունները հուզմունքի մեծ ալիք են բարձրացրել ամբողջ աշխարհում։ Պատկերներ, որոնք դառնում են ՝՝Իսլամական պետություն՛՛ ծայրահեղական խմբավորումից խույս տալու համար իրենց հայրենիքը լքող հարյուր հազարավոր մարդկանց անելանելի վիճակի եւ Եվրոպայում նրանց աջակցելու դժկամության խորհրդանիշ։ Մանուկ այս տղայի հետ Սիրիայից դեպի Հունաստան փախուստի դիմելու ճանապարհին խեղդվել են նաեւ նրա մայրն ու եղբայրը։

Ինչեպես Միջազգային համաներում կազմակերպությունից Շերիֆ Էլյասեդ Ալին է ասում.

՝՝Անհնար է նայել այս լուսանկարին, ու խուսափել ինչ որ կերպ օգնելու հնարավորությունից։ Ինչ որ մի բան պիտի արվի, ինչ որ մի բան պիտի փոխվի։ Եվրոպան չի կարող այլեւս շարունակել փախստականներին չօգնելու քաղաքականությունը՛՛։

Չնայած գրեթե ամեն օր գրանցվող մահվան դեպքերին, փախստականները շարունակում են Թուրքիայի ափերից հեռանալ Հունաստան։ Միայն անցյալ շաբաթ Թուրքիա ժամանած սիրիացի փախստականներից 23 հազար մարդ է մեկնել Հունաստան։ Այս դժվարին ուղին հաղթահարել են հաջողվել Մուհամեդ ալ Մուրաթին ու նրա ընտանիքին։ Նրանք այժմ տեղավորվել են Հունաստանի Լեսբոս կղզում։

՝՝Իմ տունը, որը կառուցելու համար ամբողջ մի կյանք եմ չարչարվել, ծախսել հավաքածս ամբողջ գումարը, թափել քրտինք ու արյուն, ոչնչացվեց մեկ վայրկյանի ընթացքում, օդանավից նետված մի ռումբի պայթյունից։ Ոչնչացվել է ամեն ինչ, մեր ապագան, անցյալն ու ներկան։ Սիրիա այլեւս չկա՛՛, ասում է նա:

Մուհամեդի ու նրա ընտանիքի համար ճամփորդությունն ավարտված չէ։ Նրանց ուղին տանում է դեպի Արեւմտյան Եվրոպա, որն անցնում է Բալկաններով ու Հունգարիայով։ Իսկ վերջինս թույլ չի տալիս փախստականների անցք իր տարածքով։

Հունգարիայի իշխանությունների որդեգրած այս քաղաքականության արդյունքում այստեղ տեղի են ունենում բախումներ ոստիկանական հատուկ ուժերի ու փախստականների միջեւ։ Նույնիսկ լրագրողներին են պարտադրել հեռանալ տարածքից։

Հունգարիան հայտարարում է, թե դա Բեռլինի խնդիրն է, այլ ոչ թե իր։ Սակայն Գերմանիան, Ֆրանսիան ու Իտալիան հանդես են եկել փախստականներին ամբողջ Եվրոպայում հավասարազոր բաշխելու կոչով։

Ինչպես Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն է ասում. ՝՝Բացի այս տղայից, ես մտածում եմ նաեւ այն զոհերի մասին, որոնց դիակներն անգամ դուրս չեն եկել ափ։ Մտածում եմ նրանց մասին, ովքեր զոհ են դառնալու մեր օգնության բացակայության դեպքում։ Այսօր եկել է օգնության ժամը՛՛։

Մեծ Բրիտանիան հայտնվել է սուր քննադատության ներքո, սիրիացի ոչ բավարար փախստականների ընդունելու պատճառով։ Սակայն քանի դեռ երեք տարեկան տղային հողին էին հանձնում իր հայրենի Քոբանի քաղաքում, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քամերոնը հայտարարեց, որ իր երկիրը կիրականացնի բարոյական իր պատասխանատվությունը։ Նա խոստանում է հատկացնել եւս 152 միլիոն դոլար՝ փախստականներին օգնելու համար։

XS
SM
MD
LG