Մատչելի հղումներ

Ամալ Քլունին կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում


Amal Clooney
Amal Clooney

Եգիպտոսում վերջերս կայացած աղմկահարույց դատավարության ժամանակ, Ամալ Քլունին հանդես եկավ որպես մարդու իրավունքների պաշտպան: Նա վրդովված էր Ալ Ջազիրայի երեք լրագրողներին Եգիպտոսում երեք տարի ազատազրկման դատապարտելու պատճառով:

Ամալ Քլունին հայ հանրությանը հայտնի դարձավ Եվրոպական դատարանում Հայոց Ցեղասպանության գործի ժամանակ Հայաստանը ներկայացնելու ընթացքում: Նրա անունը բազմիցս շոշափվել է նաև ամերիկյան լրատվամիջոցներում, այն բանից հետո երբ նա 2014 թվականին ամուսնացավ Հոլիվուդի ամենահռչակավոր ամուրի Ջորջ Քլունիի հետ:

Ամալ Քլունին վերջերս նորից հայտնվեց ուշադրության կենտրոնում, այս անգամ ՝՝Ալ Ջազիրա՛՛-ի երեք լրագրողների գործով դատավարության պատճառով: Լրագրողներին, հանրության կարծիքով՝ անարդարացիորեն մեղադրում էին «սուտ տեղեկություններ տարածելու մեջ»: Եվ նրանց երեք տարի ազատազրկելու դատավճիռը ապշեցրեց դատարանում գտնվողներին և աշխարհին: Մեղադերյալներից մեկին՝ կանադացի լրագրող Մոհամմեդ Ֆահմիին դատարանում ներկայացնում էր Ամալ Քլունին:

Ամալ Քլունին ասում էր, որ այս գործից երևում է, որ Եգիպտոսի կառավարությունն է ղեկավարում գերագույն դատարանը, քանի որ նայելով գործին, նրանք ասացին, որ պաշտպանության համար բավարար ապացույցներ չկան : Սակայն յուրաքանչյուր միջազգային կազմակերպություն սկսած Միավորված Ազգերի Կազմակերպությունից մինչև Եվրամիությունը, բոլորը գտնում են, որ լրագրողների դեմ չկա մեղադրանքի ապացույց:

Ամալ Քլունին նաև ասել է, որ դիտորդների բնորոշմամբ, Եգիպտոսը ազատազրկված լրագրողների թվով այժմ զբաղեցնում է չորրորդ տեղը աշխարհում: Եվ, որ այս դատավճիռը վկայում է այն մասին, որ Եգիպտոսում լրագրողները կարող են ազատազրկվել ճշգրիտ տեղեկատվություն հաղորդելու և պարզապես իրենց աշխատանքը կատարելու համար:

Ստելլա Գրիգորյան

Ամալ Քլունին կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում
please wait

No media source currently available

0:00 0:01:35 0:00

XS
SM
MD
LG