Մատչելի հղումներ

՝՝Ուկրաինայում նոր կայծ է հայտնվում չոր փայտերի տակ՛՛


Ուկրանիայի Գերագույն Խորհրդի առջեւ ոստիկանության հետ սկսված բախումների ժամանակ ոսիտականության նետած ծխապատման նռնակները, երբ ցուցարարների կողմից նետվեցին հետ դեպի ոստիկանությունը, դրանց մեջ կար նաեւ մարտական նռնակ, ինչի պայթյունից մեկ ոստիկան է սպանվել։ Ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի խոսքերով, վնասվածքներ է ստացել 9Օ ոստիկան։ Բախումների պատճառը խորհրդարանի ընդունած որոշման բանաձեւն է, որը երկրի արեւելյան շրջաններին տալիս է ինքնավարության կարգավիճակ։ Հիշեցնենք, որ Ուկրաինայի կառավարության ու Մոսկվայի աջակցությունը վայելող անջատողականների միջեւ փետրվարին կնքված խաղաղության համաձայնագիրը հենց դա էր նախատեսում։ Ու ինչպես երկրի նախագահ Պետրո Պորոշենկոն է ասում, եթե խորհրդարանը հրաժարվեր հաստատել բանաձեւը, Ուկրաինան կկանգներ Արեւմուտքի աջակցությունը կորցնելու վտանգի առջեւ։

Ընդունված բանաձեւը սուր քննադատության է արժանանում ազգայնական կուսակցությունների ու ընդդիմության կողմից։ Նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն սա համարում է ՝՝կապիտուլիացիա անջատողականություն սերմանելու Պուտինի քաղաքականությանը՛՛։ ՝՝Ռադիկալ՛՛ կուսակցության ղեկավար ու Վերխովնա Ռադայի անդամ Օլեհ Լիաշկոյի խոսքերով, ինքնավարության շնորհումը ՝՝ճանապարհ կհարթի Ուկրաինան ոչնչացնելու Պուտինի ծրագրի առջեւ՛՛։

Ինչպես վերլուծաբաններից շատերն են ասում, Ուկրաինայում նորից սկսում է կայծ երեւալ չոր փայտերի տակ, երբ ժողովրդական ալիքի տակ իշխանության եկած քաղաքական գործիչներն այսօր դատապարտում են նորից փողոց դուրս եկած մարդկանց։ Օրինակ վարչապետ Արսենիյ Յացենյուկի խոսքերը, ով խորհրդարանի առջեւ հավաքված ժողովրդի գործողությունները երկրի արեւելքում ռուս անջատողականների գործողություններից ավելի վտանգավոր է համարում։

Իշխանության ապակենտրոնացման մասին որոշման բանաձեւը հեշտությամբ անցավ քվեարկության առաջին փուլը, որի համար անհրաժեշտ էր ձայների կեսից ավելին։ Սակայն շատ ավելի դժվար է լինելու աշնանն անցկացվելիք քվեարկությունը։ Սահմանադրությունը փոփոխելու համար անհրաժեշտ է ձայների առնվազն երկու երրորդը։
Այս հարցով քննարկումները սկսվելու են աշնան օրացուցային հենց առաջին օրը՝ սեպտեմբերի մեկից։

XS
SM
MD
LG