Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդընը կարող է առաջադրել իր թեկնածությունը նախագահական ընտրարշավում


Vice President Joe Biden speaks at the first U.S.-Ukraine Business Forum co-hosted by the U.S. Chamber of Commerce and the Commerce Department, July 13, 2015, in Washington.
Vice President Joe Biden speaks at the first U.S.-Ukraine Business Forum co-hosted by the U.S. Chamber of Commerce and the Commerce Department, July 13, 2015, in Washington.

ԱՄՆ –ի նախագահական ընտրարշավի վաղ փուլում դեմոկրատական կուսակցության շատ անդամներ հորդորում են փոխնախագահ Ջո Բայդընին առաջադրել իր թեկնածությունը։

ԱՄՆ-ում նախագահական ընտրարշավի նախօրեին մրցակցությունը ընթանում է թե՛ թեկնածուների եւ թե՛ երկու գլխավոր կուսակցությունների միջեւ։

Դեմոկրատական կուսակցության առաջատար թեկնածու Հիլարի Քլինթընի վարկանիշի անկումից հետո, շատ դեմոկրատներ սկսեցին խոսել ժողովրդայնություն վայելող փոխնախագահ Բայդընի թեկնածության առաջադրման մասին։

Բայդընը նախկինում հայտարարել էր, որ իր որոշումը կկայացնի մինչեւ սեպտեմբեր։ Սպիտակ տան խոսնակը նշեց, որ նախագահը շատ բարձր է գնահատում Բայդընին։

՛՛Նախագահը բազմիցս է նշել, որ Ջո Բայդընի ընտրությունը որպես փոխնախագահ, իր լավագույն որոշումներից էր, այս հայտարարությունը բնավ ցույց է տալիս նախագահի վերաբերմունքը, ընտրարշավին Բայդնի մասնակցության մասին՝՝,- նշել է Սպիտակ տան խոսնակ Ջոշ Ըրնսթ։

Դեմոկրատների երկրորդ առաջատար թեկնածու Բըրնի Սեդըրսը Փոխնախագահի մեջ տեսնում է ուժեղ եւ արժանի մրցակից։

՛՛ Ակնհայտ է, որ հանրության շրջանում Հիլարի Քլինթընի նկատմամբ վստահությունը անկում է ապրում, այդուհանդերձ դեռ վաղ է կանխատեսումներ անել։ Եթե Ջոն որոշի առաջադրել իր թեկնածությունը նա կլինի լուրջ մրցակից՝՝։

Հարկ է նշել, որ Բայդընը նախկինում 2 անգամ մասնակցել է նախագահական ընտրարշավի եւ երկու դեպքում էլ ծանր պարտություն կրել։

Ինչ վերաբերվում է ԱՄՆ- ի նախագահին, ապա նա չի հայտարարել իր պաշտոնական աջակցությունը որեւէ թեկնածուի, սակայն բազմիցս դրական է արտահայտվել թե՛ ՀԻլարի Քլինթընի եւ թե՛Ջո Բայդընի մասին։

Սպիտակ տան խոսնակը հայտարարեց, որ նախագահը կարող է հայտնել իր աջակցությունը դեմոկրատական թեկնածուներից մեկին ։ Փոխնախագահի հնարավոր թեկնածությունը արժանացել է դեմոկրատական կուսակցության հայտնի շատ անդամների հավանությանը։

XS
SM
MD
LG