Մատչելի հղումներ

Կուբայում բարձրացվեց ԱՄՆ-ի դրոշը


U.S. Secretary of State John Kerry delivers remarks at the flag-raising ceremony at the newly re-opened U.S. Embassy in Havana, Cuba, on August 14, 2015.
U.S. Secretary of State John Kerry delivers remarks at the flag-raising ceremony at the newly re-opened U.S. Embassy in Havana, Cuba, on August 14, 2015.

ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերրին մասնակցեց Կուբայի մայրաքաղաք Հավանայում ամերիկյան դեսպանատան առջեւ ամերիկյան դրոշի բարձրացման հանդիսավոր արարողությանը։ Սա երկու երկրների միջեւ 54 տարի սառեցված դիվանագիտական հարաբերությունների վերսկսման հաջորդ կարեւոր քայլն էր։

ԱՄՆ-ի արտգործնախարար Քերրիի այցելությունը Կուբա 1945 թվականից ի վեր իր նախադեպը չունեացող իրադարձություն էր, քանզի Քերրին 1945 թվականից ի վեր Կուբա այցելած ԱՄՆ-ի առաջին պետքարտուղարն է։

՛՛ Ես այսօր այստեղ եմ, քանզի մեր երկրների նախագահները կայացրել են պատմության գերին չմնալու որոշում՝ փորձելով տեսնել մեր առջեւ բացված նոր հնարավորությունները։ Սա չի նշանակում, որ մենք պատրաստ ենք կամ կարող ենք մոռանալ մեր պատմությունը՛՛։

Նա շեշտեց, որ Կուբայի ապագան պետք է կերտի Կուբայի ժողովուրդը, սակայն ԱՄՆ-ը պատրաստ է սատարել այս երկրի ժողովրդավարական բարեփոխումների կայացմանը։

Քերրին հավելեց նաեւ, որ անիրատեսական կլիներ ակնթարթային բարեփոխումների սպասել Կուբայում։

՛՛ Կուբայի իշխանությունը եւ կուբայի ժողովուրդը պետք է իմանան, որ ԱՄՆ-ը միշտ մնալու է ժողովրդավարական բարեփոխումների ու գաղափարախոսության ջատագով եւ օրինակ՛՛։

ԱՄՆ-ի արտգործնախարարին Կուբա կատարած այցի ժամանակ ուղեկցում էին ծովային ուժերի նախկին երեք զինվորականներ, ովքեր իջեցրել էին ԱՄՆ-ի դրոշը Հավանայում 1961 թվականին՝ իրենք իրենց խոստանալով հետ վերադառնալ դրոշի բարձրացման արարողությանը։

՛՛Ժամանակն է, որպեսզի ԱՄՆ-ի եւ Կուբայի ժողովուրդները սկսեն երկխոսություն, ոչ որպես թշնամիներ՝ այլ հարեւաններ, ժամանակն է բարձրացնել մեր դրոշները, աշխարհին ցույց տալով, որ մենք միմյանց բարին ենք ցանկանում՝՝։

Նշենք, որ նախագահ Օբաման դեռ չի նշանակել ԱՄՆ-ի դեսպան Կուբայում։

XS
SM
MD
LG