Այն ինչ նախկինում թվում էր երևակայական և անիրական, շուտով կդառնա իրականություն: 2016 թվականին կսկսվի երկաթյա խողովակի միջով երթևեկության միջոցի շինարարությունը:
«Հայփերլուփ Երթևեկության Տեխնոլոգիաներ» ընկերության նախագահ Դիրք Ալբորնի խոսքերով, Կալիֆորնիա նահանգում կկառուցվի Քյուի Վալլեյ քաղաքը, որտեղ էլ կսկսեն ութ կիլոմետր ձգվող Հայփերլուփի շինարարությունը:
Քյուի Վալլեյ քաղաքը ամբողջովին կկիրառի վերականգնվող էներգիա։ Այստեղ է գործելու միլիարդատեր գործարար Էլոն Մասքի կողմից ներկայացված Հայփերլուփ երթևեկության համակարգը:
«Հայփերլուփ Երթևեկության Տեխնոլոգիաներ» ընկերության նախագահ Դիրք Ալբորնը, պատրաստվում է այս գաղափարը կյանքի կոչել: Նրա կարծիքով, երթևեկության այս միջոցը կլինի ապահով, էժան, էկոլոգիապես մաքուր և շատ արագ: Նրա ասելով, իրենք չենք պատրաստվում հասնել ժամում 12ՕՕ կմ արագության, սակայն հավատացած են, որ իրենց կհաջողվի նոր ռեկորդ սահմանել:
Սա նշանակում է, որ Լոս Անջելեսից մինչև Լաս Վեգաս չորս ժամ տևող ճամփորդությունը, մոտ ապագայում հնարավոր կլինի անցնել ընդհամենը երեսուն րոպեում:
Քյու Վալլեյի մի փոքր հատվածում կփորձարկվի, թե ինչպես կարելի է ղեկավարել ուղևորների մուտքը խողովակ և թե ինչպես պետք է տնօրինվի ծրագրի համար հատկացված վեցից տասը միլիարդ դոլարը:
Եթե Ալբորնին հաջողվի այս երազանքը իրականություն դարձնել, ապա մեկ օր մենք կարող ենք տեսնել արագընթաց Հայփերլուփներ մոլորակի շուրջը:
Ստելլա Գրիգորյան