Մատչելի հղումներ

Արջի քուն են սովորում ապագա տիեզերագնացները


Դեպի լուսին իրականացվելիք ուղեւորությունները լինելու են Արեգակնային համակարգի հեռավոր անկյուններում մարդու կողմից իրականացվելիք ճամփորդություններից ամենակարճը։ Տարիներ ու տասնամյակներ անց մարդն իր ոտքն է դնելու աստերոիդների ու Մարսի վրա։ Իսկ այսօր ջրում 2Օ մետր խորությամբ լաբորատորիայում են մարզվում Տիեզերական հետազոտությւոնների եվրոպական գործակալության, ՆԱՍԱ-ի ու Ճապոնիայի աստղագնացները։


Նրանց հետ է աշխատում ցամաքում մի անձնակազմ։ Ջրի տակ նրանց հետ են նաեւ սուզորդները, ովքեր ապրում են նրանց հետ այստեղ ու մարզում նրանց։

Այստեղ ստեղծված են նաեւ հեռահաղորդակցության կապը հետաձգող պայմաններ, այնպես ինչպես կարող է պատահել Մարսից երկիր խոսելու դեպքում։ Այսինքն՝ ուշացումով։
Իսկ դեպի տիեզերքի հեռավոր անկյուններ ճամփորդելու ամենահետաքրքիր փորձերը դեռ առջեւում են։ Չէ որ ճանապարհը ոչ միայն երկար է, այլ նաեւ ձանձրալի՝ լի հոգեբանական խնդիրներ, անքնություն ու ընկճախտ առաջ բերելու վտանգով։ Նման թռիչքների համար պահանջվելու է ոչ միայն մեծ քանակությամբ սննդամթերք, այլ նաեւ ձանձրույթն ու միայնությունը հաղթահարելու կամք։ Իսկ բացի կամքից, նաեւ՝ բժշկական միջամտություն։

ՆԱՍԱ-ն այսօր որոնում է մարդկանց այսպես ասած արջի, կամ ձմռան քուն մտցնելու ուղիներ, ինչը կկրճատեր ե′ւ սննդամթերքի պահանջը ե′ւ ձանձրույթի տեւողությունը: ՝՝Թորփոր՛՛, թարգմանաբար անտարբերություն կոչվող բժշկական այս միջոցով մարդու մարմնի ջերմությունն իջեցվում է մինչեւ 31-32 աստիճանի` մարդուն տանելով դեպի երկարատեւ քուն։

Մինչեւ Մարս ճամփորդությունը 18Օ օր է։ Մարդու համար մինչ այժմ կիրառված ձմռան քունն առավելագույնը կազմում է մեկ շաբաթ։ Ու հիմա շարունակվում են ուսումնասիրությունները, որպեսզի տիեզերագնացները երկար այս ճամփորդության ընթացքում ավելի երկարատեւ մտնեն արջի քուն։

XS
SM
MD
LG