Մատչելի հղումներ

Օբամա. "Երկրի գլխավոր ցուցանիշը տարեցների կյանքի ապահովությունն է"


Երկրի լավագույն չափանիշներից մեկն այն է, թե այն ինչպես է ապահովում սեփական տարեց քաղաքացիների կյանքը: Այդ չափանիշի համաձայն, Միացյալ Նահանգները հպարտանալու բավականաչափ հիմք ունի՝ մենք ունենք սոցիալական ապահովագրություն, Medicare, Medicaid. Երբ ստորագրվեց սոցիալական ապահովագրության ապահովման օրենքը՝ տարեցների մեծ տոկոսը աղքատության պայմաններում էր ապրում: Երբ ստեղծվեց Medicare-ը, առողջության ապահովագրություն ուներ տարեցների ընդամենը կեսը: Medicaid-ի գոյանալուց առաջ ընտանիքները հաճախ չէին կարողանում վճարել տարեցներին խնամող բուժքույրերին:

Այսօր աղքատության պայմաններում ապրող տարեցների թիվը ծայրաստիճան փոքր է, եւ 65 տարեկանը լրացած յուրաքանչյուր ամերիկացի կարող է օգտվել հասանելի առողջապահության ծառայություններից:

Միասին մենք հայտարարում ենք, որ այս երկրի յուրաքանչյուր քաղաքացի արժանի է ապահովված լինել գոնե հիմնական անվտանգության եւ արժանապատվության ապահովմամբ: Մեր այդ ընտրությունը փրկել է միլիոնավոր մարդկանց կյանքեր, թույլ տալով նրանց ապրել ավելի երկար եւ որակյալ կյանք: Դա մեր հայրենիքը ոչ միայն ավելի լավ երկիր է դարձրել, այլ ապացուցել է նաեւ նրա հզորությունը:

XS
SM
MD
LG