Մատչելի հղումներ

Միացյալ Նահանգները հիմնադրել է ահաբեկիչների քարոզչության դեմ պայքարի կենտրոն


ԱՄՆ-ի պետքարտուղարի հանրային դիվանագիտության և հանրության հետ կապերի հարցերով տեղակալ Ռիչարդ Սթենգելը «Ալ Հուրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում քննարկել է Արաբական Էմիրություններում հիմնադրված Սավաբ կենտրոնի դերը տեղեկատվական ոլորտում և «Իսլամական պետություն» (Դաեշ-ի) խմբավորման քարոզչությանը հակազդելու մարտավարությունը:

Սթենգելի խոսքերով, 2001 թ. սեպտեմբերի 11-ի դեպքերից հետո զգալի չափով աճել են արաբական երկրների կողմից դաշինք ստեղծելու ու ահաբեկչության դեմ պայքարին աջակցելու միտումները: Ահաբեկչության առկայությունը միավորել է և կենտրոնացրել արաբական երկրների ջանքերը, նշել է նա: Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի անդամ պետություններն ահաբեկչության դեմ պայքարում ավելի ճկուն համակարգեր են մշակել և առավել համակարգված են աշխատում միմյանց հետ: Այսպես, համագործակցության ոլորտներից մեկը տեղեկատվական դաշտն է, որտեղ արդեն տեղի է ունեցել մի շարք արաբական երկրների մոբիլիզացում:

Արաբական Էմիրություններում Սավաբ կենտրոնի հիմնադրումը արաբ-ամերիկյան նոր միասնական ծրագրերից է, որի նպատակն է աջակցել դաշնակից երկրների միջև նոր բովանդակային հաղորդագրության ստեղծմանը, նշել է պետքարտուղարի տեղակալը: Նրա կարծիքով, կենտրոնի ստեղծումը թույլ կտա հակազդել Դաեշ-ի սոցիալական լրատվամիջոցների քարոզչությանը և նրանց կողմից ներկայացված բացասական գաղափարների այլընտրանք ներկայացնել:

Կենտրոնի հիմքում ընկած գաղափարներից մեկն է կանխել արտերկրից նոր զինյալների հոսքը՝ մարդկանց անհատականորեն տեղեկացնելով «խալիֆայության» մասին առասպելի կեղծ բնույթը: Կենտրոնը նաեւ թույլ կտա ազատել ցանցերը մարդկանց փոխակերպելու վտանգ պարունակող հաղորդակցություններից: Միևնույն ժամանակ, տեղեկատվական ոլորտում պայքարն իրականացվելու է ոչ միայն անհատական, այլեւ՝ զանգվածային մակարդակով` աջակցելով Դաեշ-ի դեմ ամբողջ արաբական աշխարհի միավորմանը:

Ռիչարդ Սթենգելի կարծիքով, ահաբեկչության դեմ պայքարը երկարատև բնույթ է կրելու, թեեւ դրա արդյունքում հնարավոր չի լինի լիովին արմատախիլ անել ահաբեկչությունը: Փոխարենը, այն թույլ կտա կանխել տարածվող վտանգը, ինչը որ ներկայումս արվում է: Սթենգելն ընդգծել է, որ համաձայնում է տարածված այն տեսակետին, որ «ահաբեկչության դեմ պայքար» անվանումը ճշգրիտ չէ: Նա հավատացած է, որ Դաեշ-ի դեմ պայքարը հաղթանակով կավարտվի:

XS
SM
MD
LG