Մատչելի հղումներ

Թալիբներն ընդդեմ ՝՝Իսլամական պետության՛՛, ՝՝Իսլամական պետությունն՛՛ ընդդեմ թալիբների


Աֆղանստանում չնայած կառավարությունը ներկա պահին բանակցություններ է անցկացնում Թալիբանի հետ, մարտերն ընդդեմ զինված այս խմբավորման շարունակվում են։ Չի դադարում պայքարը նաեւ ընդդեմ ամենագլխավոր թշնամու՝ ՝՝Իսլամական պետություն՛՛ խմբավորման ուժերի։
Ու քանի որ իսլամիստական այս երկու խմբավորումների միջեւ երբեմն առկա է մրցակցությունը, երկրի բանակային ուժերը օգտվում են այսպես ասած ներջիհադական պայքարից, ու հարվածներն ուղղում երկուսի դեմ միաժամանակ։

Ինչպես Նանգարհարի կառավարչի խոսնակ Ահմեդ Զիա Աբդուլզաիդն է ասում, երկու խմբերին ոչնչացնելու համար Աֆղանստանի կառավարական անվտանգության ուժերը ցամաքային գրոհներից բացի դիմում են նաեւ օդային հարձակումների։ Անցած երկու շաբաթների ընթացքում, ասում է նա, իրականացված օդային 4 գրոհների արդյունքում 66 զինյալ է սպանվել։

Նանգարհարի գավառում, ըստ տեղի պաշտոնատար անձանց, բռնությունների արդյունքում միայն Շինվարի շրջանից 4ՕՕ ընտանիք է հեռացել դեպի այլ գավառներ։

Տեղահանվածներն ասում են, թե չունեն անգամ ծայրահեղ վատ վիճակում գտնվող հիվանդներին բուժօգնություն ցույց տալու միջոցներ։ Չկա սնունդ, նույնիսկ սնունդ՝ Ռամադանի ընթացքում կեսօրին ուտելու համար։

Սակայն տեղանքից հեռանալով հարցերը չեն լուծվում։ Մարդկանց խոսքերով, ե՛ւ թալիբները ե՛ւ ՝՝Իսլամական պետություն՛՛ խմբավորման անդամները հաճախ գլխատում են միմյանց գերիներին։ Սակայն նրանք երկրի բանակից գերի ընկածներին ու որեւէ մեկին, ով աջակցում է պետությանը, երբեք չեն խնայում։

XS
SM
MD
LG