Մատչելի հղումներ

Միացյալ Նահանգների և Կուբայի հարաբերությունների նոր փուլը


Միացյալ Նահանգների և Կուբայի 50 տարի առաջ խզված դիվանագիտական հարաբերությունների վերականգնման ուղղությամբ վերջերս նախաձեռնած մի շարք քայլերից է Վաշինգթոնում և Հավանայում դեսպանատները վերաբացելու երկու երկրների պատրաստակամությունը։

Չորեքշաբթի Սպիտակ տանը իր ելույթի ժամանակ նախագահ Օբաման հայտարարեց, որ Կուբային մեկուսացնելու Միացյալ Նահանգների ջանքերը, չնայած հիմքում ունենալով լավ մտադրությունների, հաճախ հակառակ արդյունքի են հանգեցրել: Դրանցից են ստատուս քվոյի պահպանումը և Միացյալ Նահանգների մեկուսացումը հարևան երկրներից:

"Այսօրվա գրանցված առաջընթացը անցյալի շղթաներից ձերբազատվելու գաղափարի մեկ այլ դրսևորում է: Երբ ինչ-որ բան չի գործում, մենք այն կարող ենք եւ պետք է փոխենք»:

Միացյալ Նահանգների նախագահը դեսպանատան բացման վերաբերյալ հայտարարության հետ մեկտեղ նշեց, որ Միացյալ Նահանգները ավելի հաճախ առնչություն կունենա Կուբայի ժողովրդի հետ, և որ դիվանագետները անմիջական կապի մեջ կլինեն Կուբայի կառավարության և քաղացիական հասարակության հետ: Սակայն նա նաև նշեց, որ Միացյալ Նահանգները կշարունակի լուրջ տարաձայնությունները Կուբայի հետ:

«Տարաձայնությունների թվում են Միացյալ Նահանգների այնպիսի համաշխարհային արժեքների խրախուսումը, ինչպիսիք են խոսքի և հավաքների ազատությունը և տեղեկատվության ստացման հնարավորությունը»:

Նախագահ Օբամային ուղղված նամակում Կուբայի նախագահ Ռաուլ Կաստրոն հաստատել է, որ դեսպանատների վերաբացումը տեղի կունենան մինչեւ հուլիսի 20-ը:

XS
SM
MD
LG