Մատչելի հղումներ

Առճակատում տեղի չունեցավ. Ցուցարարները ցրվում են


Երեւանի Մարշալ Բաղրամյանի պողոտայում ցույցը շարունակող ցուցարարները գիշերվա ընթացքում աստիճանաբար ցրվեցին: Առավոտյան պողոտայում նրանց թիվը սկսում էր աճել, սակայն նախորդ օրերի համեմատ նկատելիորեն կրճատվել է: Այստեղ է մի քանի հարյուր մարդ: Ոստիկանությունը չի միջամտում: Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը առավոտյան կատակում էր լրագրողների հետ:

Բաղրամյանի պողոտան շարունակում է փակ մնալ երթեւեկության համար: Ներկաները խումբ-խումբ քննարկում են հետագա անելիքները:

XS
SM
MD
LG