Մատչելի հղումներ

Բողոքի ցույցերը թեժանում եմ Երեւանում


Հունիսի 27-ի երեկոյան Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ մինչեւ ՀԷՑ–ի կողմից էլեկտրաէներգիայի թանկացման հայտի հիմնավորվածությունը ստուգող` միջազգային աուդիտի եզրակացության կազմումը կառավարությունն իր վրա կվերցնի սակագնի բարձրացման ամբողջ բեռը` վճարելով 6,9 դրամը։ Նրա խոսքերով, եթե աուդիտի արդյունքում հաստատվի թանկացման հիմնավորվածությունը, այդ պահից սպառողները կսկսեն վճարել նոր սակագնով, եթե այն անհիմն ճանաչվի, ապա կառավարությունը քայլեր կձեռնարկի Բաշխիչ ցանցերից ավելի վճարված գումարը հետ գանձելու և թերացած պաշտոնատար անձանց պատասխանատվության կանչելու համար: Բացասական եզրակացության դեպքում, ըստ Սերժ Սարգսյանի, հնարավոր է ՀԷՑ սեփականատիրոջ փոփոխություն` չբացառելով նաև այն պետությանը վերադարձնելու և մրցակցային կառավարման հանձնելու տարբերակը:


՛՛Ոչ թալանին՛՛ նախաձեռնությունը, տեղեկանալով այս որոշման մասին, սկզբում որակեց այն իբրև հաղթանակ, այնուհետև Բաղրամյան պողոտայում նախաձեռնության անդամների միջև տարաձայնություններ սկսվեցին:
Քիչ անց ՛՛Ոչ Թալանին՛՛ը- միաձայն հայտարարեց, որ նախագահականում տեղի ունեցած խորհրդակցության վերաբերյալ որոշումը չի բավարարում իրեն, քանի որ չի կատարվել պահանջը՝ չեղարկել էլէներգիայի թանկացման վերաբերյալ որոշումը: Նախաձեռնության անդամների խոսքերով, պայքարը շարունակվելու է, և իրենք չեն հեռանալու փողոցից:

Աշոտ Պողոսյան, "Ամերիկայի Ձայն", Երեւան

XS
SM
MD
LG