Մատչելի հղումներ

Կալիֆորնիան պատրաստվում է խոշորագույն հրդեհների սեզոնին


Բիգ Բեըր լճի շրջակայքում սկսված խոշորագույն հրդեհները այժմ շարունակվում են բռնկվել Լոս Անջելեսի արեւելյան մասում: Նմանաբար, Saddle կոչվող հրդեհը տարածվում է Հյուսիսային Կալիֆորնիայի տարածքում:

Հրդեհների սեզոնը սովորաբար սկսվում է հունիսին: Սակայն հարավային Կալիֆորնիայի հակահրդեհային ծառայության վարչության համաձայն, այս տարի այն սկսվել է սովորականից շուտ և լինելու է ուժգին:

«Երաշտը շարունակվում է արդեն չորս տարի: Մենք իսկապես մտահոգված ենք, որ մեր տարածքում այդքան մեծ քանակով չորացած բուսականություն կա»:

Միացյալ Նահանգների անտառների պահպանության ծառայության ներկայացուցիչ Ռոբերտ Գարսիայի խոսքերով, տարածքում բավարար չափով թեթեւ անձրեւներ են տեղացել՝ ապահովելով խոտի և փոքր թփերի աճը: Սակայն այդ ամբողջ բուսականությունը չորացել է՝ վերածվելով հնարավոր վառելանյութի:

Հրշեջները պարբերաբար վերապատրաստում են անցնում և կարողանում են հրդեհի բռնկմանը արձագանքել հաշված րոպեների ընթացքում: Սակայն, տարածաշրջանում առկա են վայրի բնությանը մոտ մեծ թվով տներ, և Վենտուրա մարզի հրշեջ Մարկ Լորենզենի կարծիքով, այդ տների բնակիչները պետք է միշտ զգոն լինեն և մաքրեն իրնեց տարածքից չորացած խոտը:

«Ուժգին հրդեհների իրավիճակում մենք պատրաստվում ենք մեծացնել մեր կադրային ներուժը: Սակայն, հիմնական լուծումը պատրաստված համայնք ունենալն է: Հրդեհների հաղթահարման գործում նրանք մեր հիմնական գործընկերներն են»:

Հակահրդեհային ծառայության ներկայացուցիչների խոսքերով, հրդեհները միշտ կլինեն, սակայն հրդեհների հարուցած վնասը հնարավոր կլինի նվազագույնի հասցնել հրշեջների և համայնքի միասնական աշխատանքների շնորհիվ:

XS
SM
MD
LG