Մատչելի հղումներ

Էլեկտրոնային ժամանց ցուցահանդեսի մեկնարկը Լոս Անջելեսում


Ամերիկացի սպառողներն ու մանրավաճառ էլեկտրոնային խաղերի վաճառողները անհամբեր սպասում են Էլեկտրոնային ժամանց ցուցահանդեսի բացմանը, որտեղ նրանք կկարողանան փորձարկել վիրտուալ իրականություն ստեղծող նորագույն ականջակալները:

Քանի որ երկու տարի առաջ ցուցահանդեսում արդեն իսկ ներկայացվել էին նորագույն խաղային հարթակներ, այս տարվա ցուցահանդեսի ուշադրության կենտրոնում կլինեն նորաստեղծ ականջակալները, որոնք խաղացողներին տարբեր վիրտուալ աշխարհներ կտեղափոխեն: Խաղացողները ակնկալում են փորձարկելու Oculus Rift ականջակալները, որոնք դուրս են գալու վաճառքի 2016-ի սկզբին: Sony PlayStation-ը կներկայացնի մրցակից ականջակալների նոր տարբերակը, որը կոչվում է Project Morpheus, իսկ մյուս արտադրողները՝ իրենց սեփական սարքերը:

Փորձագետները ասում են, որ հետաքրքիր կլինի տեսնել, թե արդյոք այս ականջակալների միջոցով հնարավոր կլինի հաղթահարել վիրտուալ իրականություն վերարտադրելու ժամանակ մարդկանց մոտ առաջացող խնդիրները: «Նախկին խնդիրներից մեկը այն է, որ մարդկանց մեծ մասի մոտ երկար ժամանակ խաղալու դեպքում գլխապտույտ և սրտխառնոց էր առաջանում: Եթե արտադրանքը դուրս գալուց հետո, նման բան պատահի, մենք անելանելի վիճակում կհայտնվենք», ասում է տեսախաղերի փորձագետ Ջոն Հիքսը:

Facebook-ը, որը անցյալ տարի 2 մլրդ դոլարով գնել էր Oculus տեխնոլոգիաների ընկերությունը, նույնպես ակնկալում է, որ ականջակալները հաջորդ զարգացման փուլ անցնելու հիմք կհանդիսանան: Մինչդեռ, խաղերի որակը անկասկած բարձրանում է:

Հայտնի Assassin’s Creed Syndicate, թարքմանաբար Մարդասպանի դավանանքը, խաղի նոր սարքավորումը տարբերվում է կատարելագործված գրաֆիկաներով՝ որը վերարտադրում է 19-րդ դարի Լոնդոնի կենդանի պատկերը: Քրիսթալ Դայնեմիքսի կողմից մշակված Tomb Raider խաղը, նույնպես ցնցող տեսարաններ եւ տեսողական էֆեկտներ ունի: Կլինեն նաեւ նոր խաղեր նախագծված շարժական սարքերի համար, ինչպիսիք են սմարթֆոնները եւ պլանշետային համակարգիչները: Այնպես որ, առաջիկա 12 ամիսների ընթացքում խաղերի սիրահարներին կառաջարկվի ընտրության լայն տեսականի, որի արժեքը գնահատված է 100 մլրդ դոլար:

XS
SM
MD
LG