Մատչելի հղումներ

Միացյալ Նահանգները աշխարհի խոշորագույն նավթի արտադրողն է դարձել


Միացյալ Նահանգները դարձել է աշխարհի խոշորագույն նավթի արտադրողը, հայտարարել են British Petroleum ընկերության փորձագետները: Բնապահպանների կարծիքով սակայն, պետք է ձգտել ոչ թե նավթի արտադրման ծավալների մեծացմանը, այլ դրա սպառման ծավալների կրճատմանը:

Նավթի եւ գազի համաշխարհային ավանդական խոշորագույն արտադրողների համար սա հուզիչ պահ է՝ նավթի գների անկումն ու նավթի սպառման ծավալների աճի դադարումը վերջին տասնամյակում ամենացածր չափերի է հասել: Դրա հետ միասին British Petroleum ընկերության զեկույցի համաձայն, Միացյալ Նահանգները դարձավ աշխարհի խոշորագույն նավթի արտադրողը:

«Նախորդ տարի, Միացյալ Նահանգներում անդադար աշխատել է ավելի քան 1800 հորատման սարքավորում, որոնք 40000 նոր նավթի եւ գազի հոր փորեցին», - ասում է British Petroleum ընկերության ավագ տնտեսագետ Սփենսեր Դեյլը:

Միայն մեկ տարվա ընթացքում փորված նոր նավթահորերի թիվը բավարար է, որպեսզի Միացյալ Նահանգներում նավթի օրեկան արտադրանքը 11,6 միլիոն բարրելի հասնի, որը 16 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածից: Նավթի արտադրման նախկին առաջատար Սաուդյան Արաբիան այս թվերին հակադրելու ոչինչ չունենալով լուր զիջում է առաջնորդի տեղը Միացյալ Նահանգներին:

Հատկանշական է, որ այս աննախադեպ աճը հնարավոր է դարձել ԱՄՆ-ում լայն զարգացում ստացած ֆրեքինգի տեխնոլոգիաների շնորհիվ, որոնք կայանում են թերթաքարի շերտի հիդրոճեղքման միջոցով նավթի եւ գազի արդյունահանման մեջ:

«Միացյալ Նահանգներում թերթաքարի նավթի եւ գազի հեղաշրջումը նոր բարձունքների է հասել, հասցնելով նավթի գները վերջին 15 տարիների ընթացքում ռեկորդային ցածր ցուցանիշների», - ավելացնում է Սփենսեր Դեյլը:

Նավթի բարձր արտադրանք ապահովելով Միացյալ Նահանգներն այլեւս արտերկրյա էներգակիրների ներդրման կարիք չունի, սակայն, Ազգային Ռեսուրսների Պահպանման Խորհրդի խոսնակ Բոբ Դինսի խոսքով, նպատակը ոչ թե նավթի արտադրանքի ծավալների մեծացման, այլ դրա սպառման նվազեցման մեջ է կայանում.

«Մենք պետք է վերջ դնենք Օքլահոմայում, Քանզասում, Օհայոյում, Պենսիլվանիայում նավթի մեծածավալ սպառմանը, հենց դա է մեր հեռանկարային նպատակը»:

Մինչ այդ նպատակին հասնելը սակայն, արդյունաբերությունը օգտվում է նավթի ցածր գներից՝ զարգացման զգալի աճ ապահովելով:

XS
SM
MD
LG