Մատչելի հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյանը ծրագրում է զանգվածային հանրահավաք փետրվարի 28-ին


Երեւանի Ազատության հրապարակում կիրակի օրը կայացավ Րաֆֆի Հովհաննիսյանի կիսաարտոնված հանրահավաքը, որի ժամանակ նա հայտարարեց, որ փետրվարի 28-ին անց է կացվելու արտոնված հավաք։
Հովհաննիսյանի խոսքերով, Ազատության հրապարակն այլեւս չի պատկանում քաղաքական մեկ կուսակցության, ՝՝այլ՝ նրանց, ովքեր ուզում են տեսնել ազատ ու արդար Հայաստան։ Վախն ու անհույս իրավիճակները հայ ժողովրդի արժեքները չեն՛՛, հայտարարեց նա, կոչ անելով դրական փոփոխություններ երկրում, որոնք ՝՝կմաքրեն անցած քսան տարիների ընթացքում կուտակված կեղտը, ստախոսությունն ու կոռուպցիան՛՛։

Նա հորդորեց պետական ծառայություններին դադարեցնել հանրահավաքների մասնակիցների լուսանկարահանումները, որոնց նպատակը վախի մթնոլորտ ստեղծելն է։ ՝՝Ժողովուրդն արդեն ճաշակել է ազատության համը, ինչն այլեւս անհնար է հետ վերցնել՛՛, հայտարարեց նա։
Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ԿԸՀ-ի կողմից երկուշաբթի օրը նախագահական ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումից մեկ ժամ անց ինքը հանդես է գալու մամուլի ասուլիսով ու տալու իր գնահատականը։

Նա այնուհետեւ թվարկեց այն մարզերի ու քաղաքների անունները, ուր այցեր է կատարելու եկող երկու օրերի ընթացքում, ինչից հետո վերադառնալու են մայրաքաղաք ու սկսելու զանգվածային երթ ու հանրահավաք։

Կիրակի օրվա հանրահավաքից հետո Րաֆֆի Հովհաննիսյանն ու ներկաներից շատերն այցելեցին Եռաբլուր։



XS
SM
MD
LG