Երեքշաբթի, 02 Սեպտեմբեր 2014 թ., ժամանակը Երևանում` 03:26

Հայաստան

Րաֆֆի Հովհաննիսյան. ՝՝Հաղթանակը տանելու ենք մինչեւ հաղթանակ՛՛

Րաֆֆի Հովհաննիսյան

x
Րաֆֆի Հովհաննիսյանi
|| 0:00:00
X
24.02.2013
.

Րաֆֆի Հովհաննիսյան

Արամ Վանեցյան

Գյումրիում շաբաթ օրը երեկոյան անցկացվեց բազմահազարանոց հանրահավաք՝ ՝՝ի պաշտպանություն Հայաստանի նախագահական ընտրություններում ժողովրդի տրված ձայնի՛՛։ ՝՝Րաֆֆի-Րաֆֆի՛՛ վանկարկումների ներքո Րաֆֆի Հովհաննիսյանը հրապարակի հարթակ հասավ խիտ բազմության միջով անցնելուց հետո։ Նրա խոսքերով, Հայաստանի ժողովուրդն արդեն տվել է իր ձայնը ու կայացրել իր որոշումը, հասել հաղթանակի, ՝՝ինչը պիտի տարվի մինչեւ հաղթանակ՛՛։
 

Ինչպես իր ելույթում ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը, Հայաստանի ժողովուրդն այլեւս չի ուզում ապրել հին եղանակով, ուզում է, որ խոպաններից տուն դառնա հայ աշխատավորը, ուզում է ապրել անվտանգ՝ առանց վախի, ուզում, որ խաղաղ պայմաններում որեւէ հայ զինվոր չզոհվի։ Նա խոստացավ, որ Գյումրին կարճ ժամանակում հրաժարվելու է աղետի գոտու կարգավիճակից, որ այստեղ բացվելու են աշխատատեղեր, որ օրենքի ու դատարանի առջեւ պատասխան են տալու նրանք, ովքեր կատարել են ընտրախախտումներ, նրանք, ովքեր սպառնացել են ու նրանք, ովքեր ուժ են կիրառել ընդդեմ ժողովրդի։ ՝՝Մենք ուզում ենք կառուցել արժանապատիվ Հայաստան, ու դա անելու ենք ձեզ հետ, ժողովու՛րդ՛։ Մենք այլեւս ապացուցել ենք, որ հաստատակամ ենք ու պայքարելու ենք հանուն այս նպատակների՛՛, հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը, ավելացնելով, որ ինքը հարգում է Հայաստանի երեք նախագահներին, ՝՝սակայն նրանք պիտի ըմբռնեն՛՛, ասաց նա, ՝՝որ եկել է փոփոխության ժամանակը՛՛։
 

՝՝Ես ձեզ հետ եմ լինելու, լացելու եմ գերեզմանոցներում, խնդալու եմ ուրախության պահերին ու միշտ եմ լինելու ձեզ հետ։ Եկել եմ Գյումրի, որովհետեւ Գյումրին որոշեց Հայաստանի Հանրապետության ապագան եւ հաղթանակը։ Ժողովուրդն ասում է վերջապես, որ սա իմ քաղաքն է, սա իմ երկիրն է, եւ ես տերն եմ այստեղ: Այնքան ցավ, այնքան տառապանք, այնքան մահ, այնքան ողբերգություն տեսած Գյումրին այսքան տարի անց ասում է, որ ես այլեւս չեմ վաճառվում՛՛, հայտարարեց Հովհաննիսյանը՝ վեր պարզելով իր մոտ կանգնած ցուցարարներից մեկի ՝՝Գյումրին չի վաճառվում՛՛ բառերով պաստառը:
 

՝՝Ես վերջնագրերով չեմ խոսում, բայց արդեն թող ակնհայտ լինի իմ կողմից հարգված երրորդ նախագահի համար, որ եկել է իշխանությունը Հայաստանի ժողովրդին փոխանցելու ժամանակը։ Ով ուզում է ապրել անցյալի մեջ, թող գնա անցյալ՛՛, հայտարարեց Գյումրիում, ըստ ԿԸՀ-ի, 2.5 անգամ ավելի մեծ թվով ձայներ հավաքած Րաֆֆի Հովհաննիսյանը՝ իր խոսքն ավարտելով հետեւյալ բառերով. ՝՝Մենք գնում ենք դեպի նոր, ապագա Հայաստան՛՛:
 

Իր ելույթում Րաֆֆի Հովհաննիսյանը հիշեցրեց նաեւ, որ հանրահավաքը կիրակի օրը վերադառնում է մայրաքաղաք, անկախ նրանից այն կարտոնվի, թե՝ ոչ։

Իսկ երկուշաբթի օրը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից նախագահական ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումից մեկ ժամ անց, Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես կգա մամլո ասուլիսով։


 


 


 


 


 


 

ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

 
Download mobile app for your Android device.
Download mobile app for your iPhone or iPad.

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
ԱՄՆ-ում երեխաների ծախսը` մի քանի հարյուր հազար դոլարi
|| 0:00:00
...
 
🔇
X
01.09.2014
ԱՄՆ-ում շարունակում են բարձրանալ երեխաների համար միջին ծախսի ծավալները։ Միջին եկամուտ ունեցող ընտանիքներում 2Օ13 թվականին ծնված երեխաների համար միչեւ 18 տարեկան դառնալը ծնողները կծախսեն ավելի քան 24Օ հազար դոլար, իսկ երբ նա շարունակի ուսումը բարձրագույն հաստատություններում, ընտանիքից կպահանջվի եւս այդքան գումար։