Ուրբաթ, 22 Օգոստոս 2014 թ., ժամանակը Երևանում` 01:57

Մերձավոր Արևելք

Պակիստանում ռմբային հարձակման արդյունքում ավելի քան 8Օ մարդ է զոհվել

Արամ Վանեցյան

Պակիստանի հարավարեւմտյան հատվածում շիա մահմեդականների դեմ իրականացված ռմբային մի հարձակման արդյունքում ավելի քան 8Օ մարդ է զոհվել, ավելի քան 1ՕՕ-ը՝ վիրավորվել։ Զոհվածների թիվն անցած գիշերվա ընթացքում ավելացել է, ծանր վիրավորների մահվան պատճառով։

Ոստիկանության ավագ պաշտոնյաներն ասում են, թե ռումբը պայթել է հեռվից ղեկավարվող սարքի միջոցով։ Քուեթա քաղաքում իրականացված հարձակման զոհերի մեծ մասը շիա մահմեդականներ են, որոնց մեջ կան մեծ թվով կանայք ու երեխաներ։

Պայթյունի պատասխանատվությունն իր վրա է վերցրել սուննի ՝՝Լաշքար է Ջհանգվի՛՛ արգելված խմբավորումը։
Նույն քաղաքում նման մի հարձակում էր իրականացվել նաեւ հունվարի 1Օ-ին, որին զոհ էր գնացել 92 մարդ։ Այդ հարձակման պատասխանատվությունը եւս իր վրա էր վերցրել ՝՝Լաշքար է Ջհանգվին՛՛։

Քուեթան Բալուչսթան գավառի մայրաքաղաքն է, որտեղ անցած ամիսների ընթացքում շիա մահմեդական համայնքը հաճախ է հայտնվում նման հարձակումների թիրախում։ Այստեղ գործում են մահմեդական զինյալ տարբեր խմբավորումներ, որտեղ բալուչ փոքրամասնության ազգայնական խմբավորումները պայքարում են գավառի գազի ու բնական այլ պաշարներից ստացվող եկամուտներից ավելի մեծ փայաբաժին ստանալու համար։
Անցյալ տարվա ընթացքում միջցեղային բռնություններին այստեղ զոհ է գնացել ավելի քան 4ՕՕ մարդ։
 

ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

 
Download mobile app for your Android device.
Download mobile app for your iPhone or iPad.

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
Առեւանգված լրագրողի գլխատումi
|| 0:00:00
...
 
🔇
X
21.08.2014
Միացյալ Նահանգների եւ Մեծ Բրիտանիայի իշխանությունները հետաքննություններ են սկսել իսլամական պետության տեսանյութի վավերականությունը ստուգելու համար։ Տեսանյութը ցուցադրում է առեւտանգված ամերիկացի լրագրող Ջեյմզ Ֆոլիի գլխատումը։ Տեսանյութը ինտերնետում տեղադրած ծայրահեղական խումբը հայտարարել է, թե այս սպանությամբ վրեժխնդիր է լինում Իրաքում իսլամական պետության ուժերի դեմ ամերիկյան ռմբակոծության համար։ Խումբը սպառնացել է շուտով սպանել մեկ այլ ամերիկացի լրագրողի։