Շաբաթ, 02 Օգոստոս 2014 թ., ժամանակը Երևանում` 06:25

Աշխարհ

Մեկ միլիարդ մարդ նշում է ասիական Նոր Տարին

Լուսնային նոր տարի

x
Լուսնային նոր տարիi
|| 0:00:00
...
 
🔇
X
10.02.2013
Լուսնային նոր տարի

Լուսնային նոր տարի

Արամ Վանեցյան

 

Աշխարհում ավելի քան մեկ միլիարդ ասիացիներ պատրաստվում են դիմավորել Լուսնային նոր տարին՝ Օձի տարին։ Այս պահին ասիական տարբեր երկրներում անց են կացվում հրավառություններ, տոնախմբություններ ու ճաշկերույթներ։ Այս օրերին իրար են այցելում հարազատ ընտանիքներն ու բարեկամները։
 

Չինաստանի մի մեծ հատվածում այս օրերին սկսվում է նաեւ ամենամյա մեծ քոչը, երբ արտագնա աշխատանքի մեկնած հարյուր միլիոնավոր մարդիկ գնացքներով, ավտոբուսներով, օդանավերով ու նավերով վերադառնում են տուն՝ ընտանիքի անդամների հետ միասին նշելու 15 օր շարունակվող Նոր Տարվա տոնախմբությունները։ Չինացիներից շատերի համար սա նրանց միակ արձակուրդն է ամբողջ տարվա ընթացքում։

Մայրաքաղաք Պեկինում անց են կացվում տարբեր համերգներ, որոնց հրավիրված են աշխարհահռչակ այնպիսի կատարողներ, ինչպես կանադացի Սելին Դիոնը։ Նա այստեղ չինարեն լեզվով հանդես եկավ ՝՝Հասմիկ ծաղիկը՛՛ երգով։
Չինաստանում օձն ավանդաբար համարվում է իմաստնության, հարստության ու երկարակեցության խորհրդանիշ, սակայն այն ավելի քիչ բարեպատեհ է, քան Չինական կենդանակերպի 12 խորհրդանիշներից որեւէ մեկը։


 

ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

 
Download mobile app for your Android device.
Download mobile app for your iPhone or iPad.

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
ԱՄՆ-ում կանանց դերը տնտեսական վերականգնման գործումi
|| 0:00:00
...
 
🔇
X
01.08.2014
ԱՄՆ-ում գործազրկության մակարդակը հետզհետե նվազում է, սակայն աշխատաշուկայի բարելավումն ընթանում է անհամաճափ: Տնտեական անկումը հատկապես ծանր հարված է դարձել երկրում բնակվող իսպանախոս կանանց համար