Հինգշաբթի, 02 Հուլիս 2015 թ., ժամանակը Երևանում` 09:19

ԱՄՆ

Ուժեղ ձնաբուքը կանգնեցրել է ԱՄՆ-ի խոշոր մի քանի քաղաքների շարժը

Ձնաբուքi
X
09.02.2013
գգ
Ձնաբուք
Արամ Վանեցյան

ԱՄՆ-ի հյուսիսարեւելյան հատվածները, այդ թվում՝ Նյու Յորք ու Բոստոն քաղաքներում բոլոր հաստատություններն ու քաղաքային տրանսպորտը փակ են այստեղ տեղացող առատ ձյան պատճառով։

Նյու Յորքի քաղաքապետ Մայքըլ Բլումբերգն ասել է, թե իր քաղաքը խույս է տվել վատագույնը, քանի որ այստեղ տեղացած ձյան շերտը կազմում է միայն 3Օ սանտիմետր։ Նա սակայն կոչ է արել մարդկանց հրաժարվել ավտոմեքենա վարելու հնարավորությունից։
Ամբողջ տարածաշրջանում գիշերվա ընթացքում փչում էին ժամում 1ՕՕ կմ արագությամբ քամիներ։ Սպասվում են 6Օ սանտիմետրի չափով նոր տեղումներ։ Բոստոնում, մինչեւ շաբաթ օրվա վերջը ձյան հավելյալ շերտը կկազմի 75 սանտիմետր։
Հարյուր հազարավո տներ ու ձեռնարկություններ զրկվել են էլեկտրասնուցումից։ Չեղյալ է հայտարարվել մոտ 5ՕՕՕ թռիչք։ Արգելված է բոլոր գնացքների մուտքն ու ելքը Բոստոնից ու Նյու Յորքից։

Նյու Յորք, Մասաչուսեթս, Քոննեքթիքութ, Մեյն եւ Ռոդ Այլընդ նահանագներում հայտարարվել է արտակարգ իրադրություն։
Օդերեւութաբաններն ասում են, թե այս փոթորիկը կարող է մրցել 1978 թվականի փոթորկի հետ, որը Բոստոնը մի քանի օր ծածկել էր 7Օ սմ հաստությամբ ձյան շերտի տակ եւ Նյու Ինգլանդ նահանգն արտաքին աշխարհից կտրել մի քանի օր։

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանում Ցեղասպանությունից փրկված հայերի աննախադեպ տեսանյութեր են հայտնաբերվելi
|| 0:00:00
...  
🔇
X
01.07.2015
ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանում հայտնաբերվել են Հայոց ցեղասպանությանը վերաբերող աննախադեպ տեսանյութեր, որոնց վրա են առաջին անգամ պատկերվել Ցեղասպանության տարիներին Թուրքիայից գաղթող հայեր:

ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

 
Download mobile app for your Android device.
Download mobile app for your iPhone or iPad.