Հինգշաբթի, 23 Հոկտեմբեր 2014 թ., ժամանակը Երևանում` 16:21

Աշխարհ

Օդային գրոհներն են իրականացվել Մալիում՝ ընդդեմ մահմեդական խմբավորումների

x
malii
X
03.02.2013
japan china
Արամ Վանեցյան
Ֆրանսիայի զինված ուժերից ստացված հաղորդագրությունների համաձայն, Մալիի հյուսիսարեւելյան հատվածում գտնվող մահմեդական խմբավորումների դիրքերի դեմ իրականացվել են օդային գրոհներ, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի կողմից այս երկիր սկսված այցից մի քանի ժամ անց։

Արմատական մահմեդականների դիրքերի վրա իրականացված գրոհին մասնակցել է 3Օ ռազմաօդանավ, որոնք թիրախ են ընտրել զինյալների մարզական կենտրոններն ու պահեստները։
Օլանդը Մալիում նախորդ օրն արտասանած իր ելույթում ասել էր, թե ահաբեկիչները հետ են մղվել, սակայն դեռեւս չեն պարտվել։

Մալիի ժամանակավոր նախագահ Դիոնքունդա Թրաոերի հետ հանդիպման ժամանակ Ֆրանսիայի նախագահն ասել է նաեւ, թե իր երկիրն ուներ մահմեդական զինյալներին ճնշելու հարցում Մալիի զինված ուժերին օգնելու պարտավորություն։
Մայրաքաղաք Բամակոյից իր խոսքն ուղղելով Մալիի ժողովրդին՝ Օլանդն ասել է, թե ֆրանսիական ուժերը պայքարում են, որպեսզի Ֆրանսիայի նախկին գաղութ Մալին ապրի խաղաղության պայմաններում ու կառուցի ժողովրդավարություն։

Թուարեգ ապստամբները Մալիում պայքարում են Թուարեգի պետություն հիմնելու նպատակով։ Նրանք անցյալ տարի գրավեցին երկրի հյուսիսային հատվածը, այնուհետեւ Մալիի կառավարության փլուզումից հետո միացան մահմեդական զինյալներին։ Թուարեգներն ավելի ուշ բաժանվեցին մահմեդականներից, երբ գրավված հատվածներում վերջիններս ուժի մեջ դրեցին մահմեդական խիստ կանոններ։ Թուարեգներն այժմ հայտարարում են, թե աջակցում են ֆրանսիական ուժերին։

ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

 
Download mobile app for your Android device.
Download mobile app for your iPhone or iPad.

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
Սիրիայի քրդերը եւ ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններըi
|| 0:00:00
...
 
🔇
X
22.10.2014
Քոբանիում կռվող Սիրիայի քրդական զինուժին զինամթերքի մատակարարումը պայմանավորված էր ճգնաժամային իրավիճակով