Շաբաթ, 25 Հոկտեմբեր 2014 թ., ժամանակը Երևանում` 08:12

Աշխարհ

Ստամբուլի հայերը պատրաստվում են բողոքի ցույց անցկացնել

x
Արամ Վանեցյան

Թուրքիայի հայ համայնքն իր ձայնն է բարձրացնում Ստամբուլի Սամաթիայի թաղամասում հայերի դեմ վերջերս իրականացված մի քանի հարձակումների կապակցությամբ։ Ինչպես թուրքական ՝՝Հուրիեթ՛՛ օրաթերթն է գրում, հունվարի 25-ին մի հայ ծեր կնոջ դեմ իրականացված հարձակումից հետո հայերն ասում են, թե ՝՝իրենց մեծահասակներին այլեւս չեն թողնի միայնակ՛՛։

Թերթը հիշեցնում է, որ դրանից առաջ՝ հունվարի 22-ին անհայտ մի անձ հարձակվել էր 84-ամյա Սուլթան Այքարի վրա՝ նրան հասցնելով աչքի շրջանում ու ծնոտի լուրջ վնասվածքներ։

Դեկտեմբերի 28-ին Սամաթիայում գտնվող իր տանը հարձակման էր ենթարկվել մեկ այլ ծեր հայ կին՝ Մարիսսա Քյուչուկը, որին դանակով հարվածել էին յոթ անգամ, այնուհետեւ՝ կտրել կոկորդը։ Դրան նախորդել էին հարձակումներն ընդդեմ 87- ամյա Թուրֆանդա Աշիկի, (որը հարձակման արդյունքում կորցրել էր աչքը), եւ մեկ այլ կնոջ։

՝՝Հուրիեթ՛՛-ը տեղեկացնում է, որ Թուրքիայի ընդդիմադիր Հանրապետական Ժողովրդական կուսակցությունը ներկայացնող օրենսդիրներից Սեզգին Թանրիքուլուն կոչ է արել ավելի մանրազննին քննություն իրականացնել այս հարձակումների մեղավորներին հայտնաբերելու համար։
՝՝Այն փաստը, որ դեռեւս չկա որեւէ կասկածյալ, ավելի է մեծացնում հայ քաղաքացիների շրջանում վախն ու մտահոգությունները՛՛, ասել է Թանրիքուլուն՝ ավելացնելով, թե ՝՝հարձակումները կարող են կապված լինել 1915 թվականի իրադարձությունների 1ՕՕ ամյակի հետ՛՛։
՝՝Ակոս՛՛ թերթի գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշն ասել է, թե պաշտոնատար անձանց կողմից ցուցաբերվող լռությունն է՛լ ավելի է խորացնում հայերի շրջանում մտահոգությունները։
՝՝Եթե այս հարձակումների հետեւում կանգնած է որեւէ կազմակերպություն, ապա ամեն ինչ պետք է արվի մեղավորներին արագ պատժելու համար՛՛, հայտարարել է թուրք պատգամավոր Թանրիքուլուն։

Ստամբուլի Սամաթիա թաղամասի հայ երիտասարդները պատարաստվում են այստեղ հունվաի 27-ին անցկացնել բողոքի ցույց։

ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

 
Download mobile app for your Android device.
Download mobile app for your iPhone or iPad.

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
Խորհրդարանական ընտրություններ Ուկրաինայումi
|| 0:00:00
...
 
🔇
X
24.10.2014
Կիրակի օրը Ուկրաինայում կկայանան խորհրդարանական ընտրություններ՝ ավարտելով երկրում մեկ տարի առաջ սկսված հեղափոխությունը։ Սակայն ի՞նչ նշանակություն կունենան այս ընտրությունները Ուկրաինայի ապագայի համար։