Մատչելի հղումներ

՝՝ԱՄՆ-ը անհրաժեշտ ամեն ինչ կանի Ալժիրում ալ Քաիդաի դեմ մղվող պայքարում՛՛


ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լեոն Փանեթան ասում է, թե ՝՝Վաշինգտոնն ամեն ինչ կանի Ալժիրում զինյալ խմբերի սպառնալիքներից ամերիկացիներին պաշտպանելու համար։

"BBC" լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Փանեթան ասել է, թե Միացյալ Նահանգները կօգնի մյուս երկրներին՝ թույլ չտալու համար, որ այս տարածաշրջանում իսլամիստ զինյալ խմբերն ունենան ռազմական հենակետեր հիմնելու հնարավորություն։ Նրա խոսքերով, նպատակն է ալ Քաիդային զրկել ՝՝ահաբեկչական այնպիսի գործողություններ իրականացնելու հնարավորությունից, ինչպիսիք ներկայումս իրականացվում են Ալժիրում՛՛։

ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթընն ուրբաթ օրն ասել էր, թե ինքը ՝՝խորապես մտահոգված է՛՛ Ալժիրում պատանդառության ճգնաժամի փաստով, եւ կոչ էր արել այս երկրի կառավարությանն ամեն ինչ անել առեւանգված անձանց կյանքը փրկելու համար։
Նա այս հայտարարությամբ հանդես եկավ այն բանից հետո, երբ ստացվեցին հաղորդագրություններ, ըստ որոնց պատանդառված անձանց ազատելու նպատակով Ալժիրի բանակի կողմից իրականացված գործողությունների ընթացքում 12 ալիժիրցի ու օտար երկրների քաղաքացիներ են զոհվել։
Ալժիրի պետական լրատվական գործակալություններն ավելի վաղ տեղեկացրել էին, որ իսլամիստ զինյալների կողմից առեւանգված արտասահմանցի 1ՕՕ պատանդ ազատ է արձակվել՝ չունենալով տեղեկություն 3Օ այլոց մասին։

XS
SM
MD
LG