Երկուշաբթի, 31 Օգոստոս 2015 թ., ժամանակը Երևանում` 17:15

ԱՄՆ

Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը հորդորում է Օբամային

x
Արամ Վանեցյան

Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը շնորհավորական նամակ է հղել Բարաք Օբամային՝ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ ու հորդորել նրան ՝՝վերանայել՛՛ Ամերիկայի հայերի հետ իր հարաբերությունները եւ մինչեւ Ապրիլի 24-ը հանդիպումներ անցկացնել համայնքի ղեկավարության հետ։
 

՝՝Ամերիկայի հայկական ծագում ունեցող երկու միլիոն անձանց անունից շնորհավորում ենք Ձեզ երդմնակալության նախօրեին՝ վերահաստատելով Ձեր վարչակազմի հետ համագործակցելու մեր պատրաստակամությունը՛՛, ասված է ԱՀԴՀ-ի նախագահ Քեն Խաչիկյան կողմից ստորագրված նամակում, որտեղ առանձանկի կերպով շեշտվում է համայնքի ղեկավարության հետ նախագահի հանդիպման կարեւորությունը։
 

Նույն օրն ավելի վաղ ԱՀԴՀ-ը սկսել է ինտերնետային արշավ՝ նախագահ Օբամային ուղղելով ՝՝մի պարզ հարց, թե երբ եք Դուք պատրաստվում հարգել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Ձեր խոստումը՛՛։ Ինտերնետային նամակում ասված է, թե ցեղասպանություններն անպատիժ թողնելու հանգամանքն աշխարհը դարձնում են վտանգավոր։ Օբամային հղված ինտերնետային նամակում ասված է նաեւ, թե ՝՝մարդկությանը ու մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող այս կարեւորագույն հարցում Ամերիկան ճիշտ ուղով տանելու Ձեր խոստումը հարգելու համար մինչեւ ապրիլի 24-ը դեռեւս կա ժամանակ՛՛։

Ինտերնետային արշավին մասնակցելու համար կարող եք այցելել http://www.anca.org/action_alerts/action_disp.php?aaid=62341091 էջը

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
ՆԱՍԱ-ի գիտնականների կանխատեսումները կլիմայի փոփոխության վերաբերյալi
|| 0:00:00
...  
🔇
X
28.08.2015
ՆԱՍԱ-ի գիտնականները կանխատեսում են համաշխարհային ծովի մակարդակի մեկ մետր բարձրացում մինչ 2100 թվականը

ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

 
Download mobile app for your Android device.
Download mobile app for your iPhone or iPad.