Մատչելի հղումներ

Համաձայնություն՝ Հայաստանի մարզի եւ Իրանի գավառի միջեւ


Սյունիքի մարզի մարզպետը ու Իրանի Արեւելյան Ադրբեջանի գավառի կառավարիչը ստորագրել են երկկողմ տնտեսական հարաբերությունները զարգացնելու մասին համաձայնագիր։ Համաձայնությունը ստորագրվել է մարզպետ Սուրեն Խաչատրյանի ու նրա պատվիրակության կողմից Իրանի Թավրիզ քաղաք կատարված այցի ժամանակ։

Ըստ կնքված համաձայնագրի, Հայաստանի մարզն ու Իրանի գավառը զարկ են տալու անասնաբուծության եւ անասնաբուժության բնագավառում համագործակցությանը, ինչպես նաեւ հիմնելու են գյուղատնտեսական համատեղ ընկերություններ։ Իրանը Հայաստանին է տրամադրելու կոմբայն մեքենաներ, տրակտորներ ու պարարտանյութեր։

Իրանն անցյալ ամիս էր հայտարարել իր հարեւան Հայաստանի ու Ադրբեջանի հետ տնտեսական համատեղ շփումները զարգացնելու ծրագրերի մասին։ Այս հարցն ավելի վաղ քննարկվել էր Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհիի եւ Իրանի Արեւելյան Ադրբեջանի գավառի կառավարչի հանդիպման ժամանակ։

XS
SM
MD
LG