Շաբաթ, 04 Հուլիս 2015 թ., ժամանակը Երևանում` 19:19

Մերձավոր Արևելք

Եգիպտոսում կվերանայվի Հոսնի Մուբարաքի նկատմամբ կայացված դատավճիռը

x
Արամ Վանեցյան

 

Եգիպտոսի դատարաններից մեկը կայացրել է երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի դատը վերանայելու մասին որոշում։ Հիշեցնենք, որ Մուբարաքի նկատմամբ կայացվել էր ցմահ ազատազրկման մասին դատավճիռ։ 84-ամյա Մուբարաքը մեղադրվում է իր իշխանության դեմ սկսված ցույցերի մասանակիցների դեմ ուժ կիրառելու ու դրա արդյունքում հարյուրավոր ցուցարարների սպանելու մեջ։
Բողոքարկումների դատարանն ընդունել է նաեւ Մուբարաքի օրոք ներքին գործերի նախարար Հաբիբ էլ Ադլի դատավճիռը վերանայելու մասին որոշում։ Էլ Ադլին այս պահին նույնպես կրում է ցմահ բանտարկության պատիժը։ Կվերանայվեն նաեւ Մուբարաքի երկու որդիների նկատմամբ կայացված դատավճիռները։
Բողոքարկումների դատարանի կողմից ընդունված այս որոշումները ցնծությամբ են դիմավորել Մուբարաքի աջակիցները, որոնք Կահիրեի փողոցներում սկսել են վանկարկել ՝՝Կեցցե արդարությունը՛՛ բառերը։

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
Ամերիկյան վերլուծաբան. #ElectricYerevan-ը չի կարելի ցրել ուժովi
|| 0:00:00
...  
🔇
X
03.07.2015
ElectricYerevan բողոքի մասնակիցների դեմ բռնության ցանկացած դրսեւորում կարող է լարել իրավիճակը, համոզված են ամերիկյան վերլուծաբանները:

ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

 
Download mobile app for your Android device.
Download mobile app for your iPhone or iPad.