Մատչելի հղումներ

Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ. Օրհնեալ է յատնութիւնն Քրիստոսի


Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը, երբ բոլոր եկեղեցիներում առավոտյան ղողանջում են ավետաբեր զանգերը, մատուցվում Սուրբ Ծննդյան Պատարագ։

Տոնակատարությունները սկսվում են նախորդ օրը՝ հունվարի 5-ի երեկոյան՝ Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Պատարագով եւ տրվում Հիսուսի Սուրբ Ծննդյան Ավետիսը։
Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պատարագ մատուցեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, որին բազմահազարանոց ժողովրդի հետ մասնակցում էին նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ տիկին Ռիտա Սարգսյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:

Հռոմի Բենեդիկտոս 15րդ Պապն այսօր իր ուղերձն է հղել Արեւելյան Եկեղեցիներին, որոնք Սուրբ Ծննդյան Տոնը նշում են հունվար ամսին, եւ որոնցից միայն Հայոց Առաքելականն է նշում հունվարի 6-ին։ Այսօր, դիմելով Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալներին, Հռոմի Պապը հատուկ արարողակարգի միջոցով խաղաղության բարի մաղթանքներ հղեց Արեւելյան Եկեղեցու հավատակիցներին։

Քիչ առաջ ԱՄՆ-ի արեւելյան ափերին գտնվող նահանգներում Հայոց Առաքելական տասնյակ Եկեղեցիներում եւս սկսվեցին Սուրբ Պատարագներ՝ Ամերիկայի Հայոց Առաքելական Եկեղեցու Արեւելյան Թեմի Առաջնորդ Արքեպիսկոպոս Խաժակ Պարսամյանի գլխավորությամբ։
Ժամային գոտիներին համապատասխան երեք ժամ անց Պատարագները կտեղափոխվեն մինչեւ ԱՄՆ-ի Արեւմտյան ափեր։

XS
SM
MD
LG