Չորեքշաբթի, 26 Նոյեմբեր 2014 թ., ժամանակը Երևանում` 22:23

ԱՄՆ

Ապահովագրություն՝ ՝՝Սենդի՛՛-ից տուժածների համար

x
Արամ Վանեցյան

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հաստատեց ՝՝Սենդի՛՛ փոթորկից տուժածների համար 9.7 միլիարդ դոլարի ապահովագրության մասին փաթեթը։ 435 տեղանոց Պալատում որոշումն ընդունվեց ձայների 345-ը 67-ի հարաբերությամբ՝ այն կոնգրեսականների ուժեղ ճնշման ներքո, որոնք ներկայացնում են փոթորիկից տուժած նահանգները։ Որոշումն այնուհետեւ Սենատում շատ արագ հաստատվեց ձայնային քվեարկությամբ։ Ուժի մեջ մտնելու համար այն պետք է կրի նաեւ երկրի նախագահի ստորագրությունը։ Հիշեցնենք, որ նախորդ նիստի ընթացքում որոշում կայացնել չէր հաջողվել։


՝՝Սենդի՛՛ ծովամրրիկն ԱՄՆ-ի արեւելյան ափերին էր հարվածել հոկտեմբեր ամսին՝ ոչնչացնելով հազարավոր տներ, հարուցելով միլիարդավոր դոլարների վնաս ու դառնալով 125 մարդու մահվան պատճառ։
Ներկայացուցիչների պալատը հունվարի 15-ին անց է կացնելու երկրորդ քվեարկությունը՝ հաստատելու համար հավելյալ 51 միլիարդ դոլարի չափով օժանդակություն հատկացնելու առաջարկը։


Հինգշաբթի օրը երդում տված նոր Կոնգրեսը եկող շաբաթների ընթացքում քննարկումներ է սկսելու երկրի աճող պարտքին, ներգաղթին ու զենքի վաճառքին վերաբերող հարցերի շուրջ։


 

ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

 
Download mobile app for your Android device.
Download mobile app for your iPhone or iPad.

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
Իրանի միջուկային ծրագրի շուրջ՝ Իսրայելյան տեսանկյունi
|| 0:00:00
...  
🔇
X
26.11.2014
Իրանի միջուկային զենքի կարողությունների վերացման շուրջ գործարքի բացակայությունը ավելի նախընտրելի է, քան՝ վատ համաձայնության գա՞լը... Իսրայելյան մոտեցումները բանակցությունների ու ռազմավարության վերաբերյալ